2026 թ. հունիս 1, երկուշաբթի
Փաշինյանը ազդարարում է 3+3 կամ 3+2 ձևաչափի մեկնարկը

Փաշինյանը ազդարարում է 3+3 կամ 3+2 ձևաչափի մեկնարկը

Դեկտեմբերի 10-ին տեղի է ունենալու 3+3 (Ռուսաստան-Թուրքիա-Իրան-Հայաստան-Ադրբեջան-Վրաստան) կամ 3+2 (առանց Վրաստանի) ձևաչափով նախնական նիստը՝ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով՝ Հայաստանը մասնակցելու է։ «Առիթ ենք ունեցել մի քանի անգամ հայտարարելու, որ 3+3 ձևաչափով կարող ենք հետաքրքրված լինել, եթե պարզվի, որ այդ հարթակում չեն քննարկվելու հարցեր, որոնց քննարկման համար մենք ներգրավված ենք այլ ձևաչափերում։ Այդ հարցը մենք քննարկել ենք մեր գործընկերների, մասնավորապես՝ ռուսաստանցի գործընկերների հետ, և ունենք ազդակ, որ իրենք էլ կիսում են այդ տեսակետը», - խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ նշել է Փաշինյանը։ Այս ձևաչափով առաջին՝ նախնական նիստը, ըստ նրա, տեղի է ունենալու առաջիկա օրերին։ «Եթե չեմ սխալվում՝ դեկտեմբերի 10-ին, 3+3 կամ 3+2 ֆորմատի նախնական նիստի նման հանդիպում է տեղի ունենալու և, այո, Հայաստանը մասնակցելու է արտգործնախարարի տեղակալի մակարդակով, որովհետև արտաքին գործերի նախարարի տեղակալների ֆորմատով է տեղի ունենալու այդ նախահանդիպումը: Պետք է քննարկվեն հետագա անելիքները։ Շարունակությունը՝ ըստ այդ քննարկման արդյունքների», - հավելել է վարչապետը։ Հիշեցնենք՝ դեռևս 44-օրյա պատերազմի ընթացքում Անկարան, հաջորդաբար՝ նաև Բաքուն առաջարկել էին ստեղծել տարածաշրջանային երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և վերջիններիս 3 խոշոր հարևանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչներից բաղկացած նոր բանակցային հարթակ։ Ավելի ուշ ձևաչափի օգտին էր հանդես եկել նաև Ռուսաստանը, առաջարկը ողջունել էր իրանական կողմը։ Վրաստանը միանշանակ դեմ էր արտահայտվել և շարունակ մերժում է մասնակցության առաջարկը։ Հայաստանը մինչ այժմ կա՛մ լռում էր, կա՛մ հանդես գալիս անորոշ մեկնաբանություններով։

«Այն, ինչ չարեցինք 2014-ին՝ կանենք հիմա». Պուտինի և Բայդենի բանակցությունները

«Այն, ինչ չարեցինք 2014-ին՝ կանենք հիմա». Պուտինի և Բայդենի բանակցությունները

Երեկ տեղի են ունեցել Ռուսաստանի և Ամերիկայի նախագահների այս տարվա արդեն երկրորդ բանակցությունները...

Չիլին օրինականացրել է միասեռ ամուսնությունները

Օրինականացվել է նաև երեխաների որդեգրումը նույնասեռականների կողմից․․․

«Նաիրիտի» աշխատողները աշխատավարձ են ուզում․ կես տարի է՝ փող չկա

«Նաիրիտի» աշխատողները աշխատավարձ են ուզում․ կես տարի է՝ փող չկա

Նաիրիտցիները պարբերաբար դուրս են գալիս բողոքի ցույցերի, բայց աշխատավարձների հարցը ոչ մի կերպ չի լուծվում․․․

«Ջուր եք ծեծում»․ գերևարված և անհետ կորածների հարազատները Ալեն Սիմոնյանին են սպասում

«Ջուր եք ծեծում»․ գերևարված և անհետ կորածների հարազատները Ալեն Սիմոնյանին են սպասում

Արսենյանի խոսքերը բողոքողները ջուրծեծոցի են համարում և պահանջում հստակ ասել` անձամբ ինքն ի՞նչ է արել․․․

Մինսկի խումբը տարածաշրջանում աշխատելու հնարավորություն է խնդրում

Մինսկի խումբը տարածաշրջանում աշխատելու հնարավորություն է խնդրում

Կոչ են անում շարունակել ներգրավվածությունը համանախագահների հովանու ներքո՝ կոնկրետ առաջընթաց գրանցելու մարդասիրական հարցերում․․․

Պաշտպանության նախարարությունը չի ապահովում զինծառայողների հանգստի և արձակուրդի իրավունքը

Նշված ոչ մի պատճառ չի կարող արդարացնել ՊՆ-ին․․․

Հաագայի դատարանը Ադրբեջանին և Հայաստանին հորդորում է չատել միմյանց (թարմացված)

Հաագայի դատարանը Ադրբեջանին և Հայաստանին հորդորում է չատել միմյանց (թարմացված)

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն մասամբ բավարարել է․..

Ռոհինջաները դատի են տվել Ֆեյսբուքին

Ռոհինջաները դատի են տվել Ֆեյսբուքին

Սոցցանցը նպաստում է ապատեղեկատվության տարածմանը, ինչն իրական կյանքում իրական բռնության է վերածվում։ 

Վոլգոգրադի տաքսիստները Yandex-ին սպառնում են գործադուլով

Վոլգոգրադի տաքսիստները Yandex-ին սպառնում են գործադուլով

Պահանջում են բարձրացնել սակագներն ու իջեցնել վարորդներից պահվող տոկոսը։

Բաքուն միջանցքի ժամկետ է պահանջում, Երևանը դիմադրում է

Բաքուն միջանցքի ժամկետ է պահանջում, Երևանը դիմադրում է

Երևանը հիշեցնում է՝ եռակողմ հայտարարություններում «միջանցք տրամադրելու որևէ պարտավորություն, պայման չկա»․․․

Նարեկ Մալյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը

- Ես ամբողջ կյանքս նվիրելու եմ ձեր նման պիղծերին պատասխանատվության կանչելու, սատկացնելու, մա՛հ...