2026 թ. մայիս 31, կիրակի
Հայկական բանակը շարունակում է կյանքեր խլել առանց պատերազմի

Հայկական բանակը շարունակում է կյանքեր խլել առանց պատերազմի

2022 թվականին Հայաստանի զինված ուժերում և Ղարաբաղի պաշտպանության բանակում գրանցվել է (ոչ մարտական պայմաններում) զինծառայողների մահվամ առնվազն 50 դեպք՝ գրում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ Մահվան պատճառները, ըստ պաշտոնական վարկածների, հետևյալն են․ — առողջական խնդիրներ՝ 17 դեպք, — ավտովթար՝ 17 դեպք, — ինքնասպանություն՝ 6 դեպք, — սպանություն՝ 6 դեպք, որից 2-ը՝ դիտավորյալ, 1-ը՝ «զենքի օգտագործման կանոնների խախտման» հետևանքով, 1-ը՝ անհայտ պայմաններում, 2-ը՝ «մարտական ծառայության կանոնների խախտման» հետևանքով, — դժբախտ պատահար՝ 2 դեպք՝ (այրվածք հրդեհի հետևանքով, հոսանքահարում, ջրահեղձ), — զենքի, ռազմամթերքի, վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում՝ 1 դեպք, — ականի պայթյուն՝ 1 դեպք։ Եվս 14 զինծառայող (տարվա տարբեր ամիսներին) զոհվել է hրադադարի ռեժիմի խախտման հետևանքով։ Պաշտոնական տվյալների համաձայն, 2022 թվականի սեպտեմբերի 13-ից 15-ը ընկած ժամանակահատվածում՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքով մի քանի օրվա ընթացքում զոհվել է 221 զինծառայող, զինծառայողներից 3-ն առ այսօր անհետ կորած է համարվում։ ՀՔԱՎ-ն ընդգծում է՝ սեպտեմբերյան մարտերը չհաշված, բանակում անցյալ տարի 64 մահվան դեպք է գրանցվել, որոնցից 50-ը՝ ոչ մարտական պայմաններում, 14-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով։ Մահվան 64 դեպքերից միայն 30-ի (47%) մասին է պաշտոնական հաղորդագրություն տարածվել, ևս 4 (6%) դեպքի մասին տեղեկությունը տարածվել է լրատվամիջոցներով, 3 (5%) դեպքի մասին ԶԼՄ տարածած տեղեկությունը հաստատվել է ՊՆ և գլխավոր դատախազության կողմից, սակայն պաշտոնական հաղորդագրություն այդ դեպքի մասին այդպես էլ չի հրապարակվել։ Մյուս 27 (42%) դեպքի մասին տեղեկություն առհասարակ չի տարածվել: Մահացության 64 դեպքից 54-ը (84%) գրանցվել Հայաստանի տարածքում, 10-ը (16 %)՝ Լեռնային Ղարաբաղում։ Անցյալ տարի՝ 2021 թվականին, զինծառայողների մահացության դեպքերը 76-ն են եղել, որոնցից 54-ը՝ ոչ մարտական պայմաններում, 19-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով։ 2021-ին գրանցվել է «ինքնասպանության» 9-ը (2022-ին՝ 6) դեպք և սպանության 11 (2022-ին՝ 6) դեպք։ Բանակային մահերի մանրամասները՝ զեկույցում

224 զոհ, 3 անհետ կորած, շուրջ 600 տուժող․ ՔԿ-ն ամփոփել է սեպտեմբերյան մարտերը

Մեղադրանքներ են ներկայացվել 16 զինծառայողների․․․

Աշխատավոր մեծամասնությունը խանգարում է Պերուի տերերին

Աշխատավոր մեծամասնությունը խանգարում է Պերուի տերերին

Դեմոկրատիան նրանց համար գործիք է, որն օգտակար է այնքանով, որքանով երաշխավորում է իրենց տնտեսական շահը

Բաքվի «մեկ ադրբեջանցին», Ռուբենի պայքարը, ռուսի խոստումը

Բաքվի «մեկ ադրբեջանցին», Ռուբենի պայքարը, ռուսի խոստումը

Բաքուն Ստեփանակերտին առաջարկությունների փաթեթ է ներկայացրել․ Ստեփանակերտը մերժել է

ԵՄ-ն համաձայնել է Հայաստանի սահման մարդ ուղարկել

ԵՄ-ն համաձայնել է Հայաստանի սահման մարդ ուղարկել

ԵՄ Խորհուրդը հաստատել է ԵՄ նոր առաքելության 2 տարով տեղակայումը Հայաստանում․․․

Պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի

Պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի

«Իզմիրլյանի» նախկին տնօրենը, քրգործով ընգրկված լինելով որպես փորձագետ, ստորագրել է փորձաքննության կեղծ եզրակացությունը․․․

Միլիոնավոր ֆրանսիացիներ դեմ են երկու տարի ավել աշխատելուն

Միլիոնավոր ֆրանսիացիներ դեմ են երկու տարի ավել աշխատելուն

Հրատապ գործելու կարիք չկա և կան ավելի ընդունելի այլընտրանքներ՝ մեծահարուստների թոշակի կրճատումը, օրինակ։

Բաքվի ո՞ր ասածին հավատանք

Բաքվի ո՞ր ասածին հավատանք

«Ղարաբաղի հանքերը թալանվել են ոչ միայն Հայաստանի, այլև այլ երկրների կողմից», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը

Երևանն ու Բաքուն շարունակում են «գնդակ գլորել»

Երևանն ու Բաքուն շարունակում են «գնդակ գլորել»

Երևանը պատրաստ է Բաքվի հետ նույնիսկ անարդյունավետ թվացող հանդիպմանը

Կեղտոտ գործերով հայտնի «Մացոն» կշարունակի դատել

Կեղտոտ գործերով հայտնի «Մացոն» կշարունակի դատել

Մնացական Մարտիրոսյանը («Մացո») դարձել է Կենտրոնի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնակատար․․․

Ի՞նչ անել, երբ «ոչինչ հնարավոր չէ անել, իսկ վերևը ուրիշ բազառ ա»

Ի՞նչ անել, երբ «ոչինչ հնարավոր չէ անել, իսկ վերևը ուրիշ բազառ ա»

Արդյո՞ք դա պետք Ստեփանակերտում, Մարտունիում, Մարտակերտում, գյուղերում ապրող մարդկանց, մեր համաքաղաքացիներին։

Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի

Պաշտպանության նախկին նախարարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում․․․