2026 թ. հունիս 2, երեքշաբթի
Հայ-թուրքական ցամաքային սահմանը կբացվի այլ երկրների քաղաքացիների համար

Հայ-թուրքական ցամաքային սահմանը կբացվի այլ երկրների քաղաքացիների համար

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը այսօր չորրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում։ Կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները, հաղորդում է հայկական կողմը: Ռուբինյանն ու Քըլըչը պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Քննարկվել են այլ հնարավոր կոնկրետ քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար, կրկին ընդգծել են իրենց պայմանավորվածությունը՝ շարունակելու կարգավորման գործընթացն առանց նախապայմանների։ Թուրքական կողմը հանդիպման մասին նույն բովանդակությամբ հաղորդագրություն է տարածել: Հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի նախորդ երկու հանդիպումները նույնպես կայացել էին Ավստրիայի մայրաքաղաքում, իսկ առաջին անգամ նրանք հանդիպել էին Մոսկվայում: Բոլոր հանդիպումներից հետո կողմերը վերահաստատել են գործընթացը առանց նախապայմանների շարունակելու պատրաստակամությունը՝ հայտարարելով, որ բանակցությունների վերջնական նպատակը հարաբերությունների լիարժեք կարգավորումն է:

«Առողջական խնդիրները» խանգարեցին Ջհանգիրյանին մնալ ԲԴԽ-ում

«Առողջական խնդիրները» խանգարեցին Ջհանգիրյանին մնալ ԲԴԽ-ում

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել․․․

Ընդդիմադիրները հեռանում են ԱԺ վարչական պաշտոններից (թարմացված)

Սաղաթելյանին հետ կանչվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնից, դադարեցվեցին Հակոբյանի․․․

«Ղարաբաղում չկանք, Երևանում չկանք, որտե՞ղ կանք»

«Ղարաբաղում չկանք, Երևանում չկանք, որտե՞ղ կանք»

տեսանյութը՝ https://youtu.be/lJ-ViYNtY4U

Դժվար է «ահաբեկիչ» չլինել․ Շվեդիան և Ֆինլանդիան բարիշեցին Էրդողանի հետ

Դժվար է «ահաբեկիչ» չլինել․ Շվեդիան և Ֆինլանդիան բարիշեցին Էրդողանի հետ

Դատելով բանտարկված ահաբեկիչների թվից՝ Թուրքիայում ահաբեկչությունն փոխանցվում է ծննդյան իրավունքով ու օդակաթիլային ճանապարհով

Ալրաղացի Լյովիկը 9 տարվա ազատազրկման դատապարտվեց

Ալրաղացի Լյովիկը 9 տարվա ազատազրկման դատապարտվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, հրապարակեց Լևոն Սարգսյանի և Սուրեն Ղազարյանի գործով դատավճիռը՝ նրանց մեղավոր ճանաչելով...

Ղարաբաղի նախագահը տեղյակ է Լաչինը հանձնելու մասին

Ղարաբաղի նախագահը տեղյակ է Լաչինը հանձնելու մասին

— Բերձորից պետք է դուրս գանք, Աղավնոյի հետ կապված շարունակելու ենք բանակցությունները, մեր պայքարը․․․

Քաղաքական որոշում. Սեդա Սաֆարյանը` սահմանադրական դատավորի թեկնածու

Քաղաքական որոշում. Սեդա Սաֆարյանը` սահմանադրական դատավորի թեկնածու

Մարտի 1-ի գործով տուժողների փաստաբան, լուծարված փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանի թեկնածությունը․․․

Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում «հանուն ժողովրդավարության»

— Ավելի ամուր կապեր հաստատել մեր երկրների միջև և մեծացնել Կանադայի աջակցությունը հայկական․․․

Թուրքիան բարիշեց Ֆինլանդիայի ու Շվեդիայի հետ, տուժեցին քրդերը

Թուրքիան բարիշեց Ֆինլանդիայի ու Շվեդիայի հետ, տուժեցին քրդերը

Թուրքիան, Ֆինլանդիան և Շվեդիան ստորագրել են հուշագիր, որը հաշվի է առնում Թուրքիայի շահերը՝ զենքի արտահանումը և ահաբեկչության դեմ պայքարը․․․

«Ռուսների մոտից են տարել»․ Գերիների հարազատները Գյումրիից եկան Երևան

«Ռուսների մոտից են տարել»․ Գերիների հարազատները Գյումրիից եկան Երևան

— Իրա՛նք են եղել գարանտ, իրանք էլ պիտի բերեն

Ուկրաինայի նախկին օմբուդսմենը դստեր հետ բռնաբարություններ է հորինել

Ուկրաինայի նախկին օմբուդսմենը դստեր հետ բռնաբարություններ է հորինել

Բռնաբարությունների պատմությունները, որոնք բարձրաձայնում էր օմբուդսմենը չկարողացան ապացուցել ո՛չ իրավապաշտպանները, ո՛չ լրագրողները․․․