Զանգվածային գործադուլ և ջրցաններ․ Մյանմայի ժողովուրդն ընդդեմ հեղաշրջման
Շաբաթվանից սկսած երկրում զանգվածային ցույցեր են՝ ժողովրդավարական կառավարումը վերադարձնելու պահանջով։
Արարատի մարզում երկամյա երեխա է մահացել․ վարկածը՝ ընտանեկան բռնություն
Արարատի մարզում երեկ 2 տարեկան երեխա է մահացել։ Այս մասին հայտնել է Ոստիկանության լրատվության վարչությունը․․․
Կնոջ սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայողն իրեն մեղավոր չի ճանաչում
Դատարանը նաև կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերում դատավարության մասնակիցների նկատմամբ․ արգելում է․․․
Երեք հոգի Ջաբրայիլում պայթել են ականի վրա
Գտնվել է ուղևորներից մեկի մարմինը
Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 2 զինծառայողի աճյուն
Պատերազմի ավարտից առայսօր որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1367 աճյուն․․․
«Իմ քայլը» կարծում է, որ հասարակության լայն շրջանում արտահերթի պահանջ չկա
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն կիրակի՝ փետրվարի 7-ին, հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Խմբակցությունից հայտնում են, որ հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ «արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ»: «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը՝ նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում, ասված է խմբակցության ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ տարեվերջին Փաշինյանը խորհրդարանական և հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրել էր խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։ Հայտարարությանը հաջորդել էին, նախ, խորհրդարանական, այնուհետև նաև որոշ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումները։ 16+ կուսակցությունների կազմած «փրկության շարժումը» խորհրդակցություններից հրաժարկվել էր՝ հայտարարելով, թե արտահերթը հնարավոր են միայն Փաշինյանի հրաժարականից և իրենց թեկնածուի՝ վարչապետ դառնալուց հետո։ Ավելի ուշ «շարժման» որոշ ներկայացուցիչներ հայտարարել են, որ, ամեն դեպքում, եթե արտահերթ ընտրությունները կայանան, իրենք դրանց կմասնակցեն։
Հայաստանը «ուժեղ»-ացնող կազակ գնդապետ․ նոր շարժում
«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժումը համարենք ձևավորված․․․
Երկրաշարժեր Շորժայի մոտ. մագնիտուդը՝ 4․7 և 3.7 (թարմացվող)
12:30 — Նախքան տեղի ունեցած երկրաշարժը, անոմալ դրսևորումների քանակը մեծացել էր, գրել է ԱԻՆ-ը։ «Դրանք դեռ ավարտված չեն։ Կարելի է եզրահանգել, որ ՀՀ և հարակից տարածքներում առաջիկա օրերին սեյսմիկությունը շարունակվելու է դրսևորվել թույլ և միջին ուժի երկրաշարժերի տեսքով: Միևնույն ժամանակ, ելնելով առկա տվյալներից, ուժեղ սեյսմիկ ցնցումների հավանականությունը փոքր է»։ 11:10 — Երկրաշարժի հետևանքով, ըստ Գեղարքունիքի մարզի Արտանիշ համայնքի ղեկավարից ստացված տեղեկության, փլուզվել է չգործող, կիսաքանդ դպրոցի պատը։ Աղբերք և Շորժա համայնքների ղեկավարներից ստացված տեղեկության համաձայն՝ տվյալ համայնքներում փլուզվել են մեկական հին հողապատ գոմերի միջնապատեր։ Ժամը 23:30-ի դրությամբ այլ ավերածությունների, տուժածների վերաբերյալ ահազանգեր չեն գրանցվել, գրել է ԱԻՆ-ը։ 00:57 — Փետրվարի 6-ին՝ տեղական ժամանակով ժամը 00:06-ին, նորից երկրաշարժ է գրանցվել Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք՝ օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով, հաղորդել է ԱԻՆ-ըԷ Էպիկենտրոնայինգոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ։ Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերում՝ 4-5 բալ ուժգնությամբ: 20:37 — Երկրաշարժի հետևանքով ժամը 20։10-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավերածությունների, զոհերի, տուժածների վերաբերյալ ահազանգեր չեն գրանցվել, հայտնում են ԱԻՆ-ից: 20։07 — Այսօր` ժամը 19:36-ին, 4.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հայաստանի Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք` օջախի 10 կմ խորությամբ, հայտնել է փոխնախարար Արմեն Փամբուխչյանը։ Երկրաշարժը գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը Գեղարքունիքի մարզում զգացվել է 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում՝ 4-6 բալ ուժգնությամբ, Երևան քաղաքում՝ 3 - 4 բալ ուժգնությամբ: 20։03 Երեկոյան ժամը 19։30-ի սահմաններում երկրաշարժ է գրանցվել։ Earthquaketrack-ի տվյալներով՝ 5․1 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է Գեղարքունիքի մարզում՝ Վահան գյուղից մոտ 9 կիլոմետր հեռավորության վրա։ Զգացվել է Երևանում, Վանաձորում, Գյումրիում, նաև Թբիլիսիում և Գյանջայում։
Ռուսաստանը արտաքսել է շվեդ, լեհ և գերմանացի դիվանագետներին
Արտաքսման որոշման օրը Ռուսաստան է այցելել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ներկայացուցիչը
Վերադառնանք ժամանակներին, երբ չկար Տելեգրամ․ օրենքի քննարկում
Նախագծի հեղինակները պնդում են, որ բարեփոխումը որևէ կերպ չի սահմանափակում խոսքի ազատությունը
4 քաղաքացիներ մեղադրվում են Գորիսում աղջիկ փախցնելու մեջ
Գորիսի քննչական բաժինն առևանգման մեղադրանքով քրեական գործեր է հարուցել քաղաքի չորս բնակիչների նկատմամբ։ Քննության արդյունքում պարզվել է, որ 1998թ. ծնված երիտասարդը երկու անգամ՝ 2020թ. դեկտեմբերի 18-ին և 2021թ. հունվարի 18-ին, մի խումբ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ առևանգել է 2000թ. ծնված աղջկան: Նախ 2020-ի դեկտեմբերի 18-ին տղան ընկերների հետ «OPEL ASTRA»-ով հետապնդել է աղջկան, հետո հարկադրաբար նստացրել մեքենան ու տեղափոխել Սյունիքի մարզի բնակավայրերից մեկը։ Աղջկա` իրեն չառևանգելու, տուն վերադարձնելու խնդրանքներն անտեսվել են։ Ավելի ուշ աղջիկը ծնողի հետ վերադարձել է տուն: Այնուհետև՝ առևանգումից հետո շուրջ մեկ ամիս անց, աղջկանից կրկին մերժում ստանալով, 2021թ. հունվարի 18-ին երիտասարդն իր երկու բարեկամների հետ է նախապես պայմանավորվել՝ ամուսնության նպատակով աղջկան առևանգելու շուրջ: 2021թ. հունվարի 18-ին` ժամը 11:00-ի սահմաններում, ավտոմեքենայով հետապնդել են ընկերուհու հետ համալսարան գնացող աղջկան, ապա փողոցում մի կողմ են քաշել աղջկա ընկերուհուն ու նորից փախցրել աղջկան։ 22-ամյա երիտասարդին, նրա երկու ընկերներին և բարեկամներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ երիտասարդի մյուս բարեկամին վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Աղդամում պայթյունից զինծառայող է զոհվել, ևս երկուսը վիրավոր են
Վերջին մեկ ամսվա ընթացքում սա առնվազն չորրորդ դեպքն է