Արարատի մարզի Դվին գյուղի ՀՀԿ-ական գյուղապետ Արծրուն Աբրահամյանը զանգահարել է Epress.am-ի խմբագրություն և հայտնել, որ ինքն այսօր գյուղում չի եղել և, հետևաբար, չէր կարող գյուղացիներին ընտրակաշառք բաժանել:
«Էդ բողոք ա, ինչ ա, չգիտեմ` ով ա ասել», – ասել է Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Epress.am-ի խմբագրություն զանգահարած գյուղի բնակիչներից մեկը հայտնել էր, որ գյուղապետը հենց իր աշխատասենյակում 10.000 դրամ ընտրակաշառք է բաժանում և որ գյուղացիներից շատերը` անձնագրերը ձեռքին, կանգնած են գյուղապետարանի շենքի մոտ և սպասում են իրենց հերթին: