«Ժառանգությունն» այսօր և երկու տարի առաջ բացարձակապես տարբեր ուժեր են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը:
Ըստ նրա, եթե նախորդ գումարման ԱԺ-ում «Ժառանգությունն» իր խմբակցության հետ էր ասոցացվում, որը բավական լավ էր աշխատում և զբաղվում էր բազում սոցիալական խմբերի հարցերով, ապա այժմ «Ազատ դեմոկրատների» հետ հանդես եկող «Ժառանգությունը» փորձում է ձևավորվել որպես ընդդիմադիր հստակ արևմտամետ ուժ:
Արմեն Բադալյանը, Epress.am-ի խնդրանքով մեկնաբանել է Րաֆֆի Հովհաննիսյանի հնարավոր առաջադրումը եկող տարի կայանալիք նախագահական ընտրություններում, նշելով, որ նման քայլի դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանը միայն ընտրությունների դիզայնը կապահովի, անկախ այն բանից, նա առաջադրվելու է ընդդիմադիր ուժերից ձայն տանելու համար, թե` ոչ:
Ըստ քաղաքագետի` տրանսֆորմացիաներ են սպասվում ՀՀԿ-ում և ՀԱԿ-ում:
ՀՀԿ-ում գոյություն ունեցող բազում թևերից թուլանալու է քրեաօլիգարխիկ թևը, իսկ ՀԱԿ-ը պետք է որակական փոփոխություններ կրի, կազմակերպչական մեթոդներ մշակի, քաղաքագիտականապես ուժեղանա և միջազգային կոնկրետ մեծ ուժի գրավի, առանց որի իշխանափոխության հասնել չի կարող: