Հաքերները կոտրել են «Եվրատեսիլի» կայքերը և տեղադրել սպանված հրապարակախոսի նկարը
Իրենց «Ազատության ֆիդայի» անվանող հաքերների խումբը հարձակում է գործել «eurovision.az», «eurovisionaz.com», «esсtoday.com» և «ann.az» կայքերի վրա:
Vesti.az կայքը, հղում կատարելով ԱՊԱ գործակալությունը, հաղորդում է, որ այսօր կեսօրին իրականացված հարձակման արդյունքում խնդիրներ են առաջացել կայքերի աշխատանքի հետ: Ann.az կայքի գլխավոր էջին տեղադրված է հաքերական խմբի պահանջները և սպանված հրապարակախոս Ռաֆիգ Թագիի լուսանկարը:
Բոլոր երեք կայքերում «Եվրատեսիլ» երգի մրցույթի դեմ ուղղված կարգախոսներ են գրված:
«eurovision.az», «esсtoday.com» կայքերը համարվում են «Եվրատեսիլ-2012»-ի պաշտոնական կայքերը: