16:58 Սևանի մասին օրենքի նախագիծն ընդունվեց 93՝ կողմ, 12՝ դեմ ձայների հարաբերակցությամբ:
16:30 Հայ Ազգային Կոնգրեսը դեմ է քվեարկելու Սևանի մասին օրենքի նախագծին: Այս մասին խմբակցության անունից իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀԱԿ-ի պատագմավոր Հրանտ Բագրատյանը:
Հիշեցնենք, որ այսօր Ազգային Ժողովում Ջրային պետական տնտեսության կոմիտեի ղեկավար Անդրանիկ Անդրեասյանը ներկայացրել է Սևանի մասին օրենքի նախագիծը, համաձայն որի, ոռոգման նպատակով Սևանա լճից 150 մլն խորանարդ մետրով ավելի ջուր պետք է վերցվի:
«Ընդհանրապես մենք ո՞վ ենք, որ նստած որոշում ենք, թե Սևանին ջուր տանք, թե չէ: Մեր կարծիքով` ջուրը պետք է վաճառել»,- ասել է Հրանտ Բագրատյանը:
ՀՀԿ-ի խմբակցության տեսակետը ներկայացնող Վարդան Այվազյանը ասել է, որ իրենք կողմ են քվեարկելու նախագծին. «Իմ հարգարժան գործընկերներին ասեմ, որ ՀՀԿ-ն չի ասում, ՀՀԿ-ն կոնկրետ գործ է անում: Օրինակ, Սևանի մակարդակը բարձրանալ սկսել է միայն 2002 թվականից, 2002-2012թթ. Սևանը բարձրացել է 4 մետր 12 սմ, որը ջրային հաշվարկներով 5,5 միլիարդ խորանարդ մետր ջուր է, սա դե ֆակտո փաստ է, սա ռեկլամ չի: Ջուր է պետք գյուղացուն, տանք թե չտանք, սրա մասին է խոսքը»:
ԲՀԿ-ի տեսակետը ներկայացրել է խմբակցության պատգամավոր Սամվել Բալասանյանը, ով նշել է, որ իրենք ևս կողմ են քվեարկելու այս նախագծին:
«Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է, որ մենք տանք 320 միլիոն խմ, իհարկե, Աստված տա, որ լինի անձրևային եղանակ, և ավելի քիչ կարողանանք օգտագործել»,- ասել է Բալասանյանը: