2026 թ. հունիս 1, երկուշաբթի

Ադրբեջանական ռեժիմը կրկին թիրախավորել է այլախոհ հավատացյալներին

Իշխանությանը ոչ լոյալ հավատացյալները երկրի քաղբանտարկյալների մեծ մասն են կազմում

Ի՞նչ է կատարվում Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններում

Ի՞նչ է կատարվում Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններում

Հայաստանը կարող է նաև դե յուրե սառեցնել անդամակցությունը ՀԱՊԿ. կոնտեքստ

Ուժի կիրառումը չի լռեցրել Վանաձորի կալանավորներին․ նոր հացադուլ

Ուժի կիրառումը չի լռեցրել Վանաձորի կալանավորներին․ նոր հացադուլ

ՔԿԾ-ից հայտարարում են, թե իրականում հացադուլավորները պահանջում են «բաց պահել սննդի փոխանցման դռնակը և թույլ տալ խցից խուց իրեր փոխանցել», բայց․․․

Ադրբեջանցի զինծառայողը փախել է դեպի հայկական կողմ, ենթադրում է Տեղի ավագանու անդամը

Ադրբեջանցի զինծառայողը փախել է դեպի հայկական կողմ, ենթադրում է Տեղի ավագանու անդամը

Ադրբեջանցի երկու զինծառայողներ հատել են սահմանը և հայտնվել Հայաստանի տարածքում։ Մեկին բռնել են։

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Զանգեզուրի կոմբինատի ռուսական սեփականատիրոջ դեմ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Զանգեզուրի կոմբինատի ռուսական սեփականատիրոջ դեմ

Տրոցենկոյի ֆորմալ հեռացումը և Երշովայի ի հայտ գալը չօգնեցին պաշտպանել հայկական ակտիվները

«Լիցքավորել է գնդացիրը» և կրակել․ զինվորի սպանության մեջ մեղադրվում է ծառայակիցը

Անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել մարտական հերթապահության մեջ ընդգրկված շարքային Ս․Պ․-ի և Ա․Զ․-ի միջև

«Իմ անունը Էյրն Բուշնել է, ես այլևս չեմ մեղսակցելու ցեղասպանությանը»

«Իմ անունը Էյրն Բուշնել է, ես այլևս չեմ մեղսակցելու ցեղասպանությանը»

Ամերիկյան ռազմաօդային ուժերի զինծառայող Էյրն Բուշնելը ինքնահրկիզվել է Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան դիմաց։  Դեսպանատան մոտ Բուշնելը՝ Միացյալ Նահանգների բանակի համազգեստը հագին, տեսաուղերձ է ձայնագրել․  «Իմ անունը Էյրն Բուշնել է։ Ես Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի գործող ծառայող եմ և այլևս չեմ մեղսակցելու ցեղասպանությանը։ Դիմում եմ բողոքի ծայրահեղ միջոցի, բայց համեմատած նրան, թե ինչի միջով է անցնում Պաղեստինի ժողովուրդն իր գաղութարարների պատճառով, սա ծայրահեղ չէ ամենևին։ Սա այն է, ինչ մեր իշխող դասակարգը որոշել է, որ պետք է լինի նորմալ»։ Հետո կանգնել է դեսպանատան դարպասների մոտ, բենզին լցրել գլխին և ինքնահրկիզվել։ Այրվելիս տղամարդը գոռում էր՝ «Ազատություն Պաղեստինին»։ Միացյալ Նահանգների գաղտնի ուժերի աշխատակիցները որոշ ժամանակ անց մարել են կրակը, այրված զինծառայողին տեղափոխել են հոսպիտալ։ Ավելի ուշ Պենտագոնից հաստատել է՝ 25-ամյա Բուշնելը մահացել է։ Վաշինգտոնի ոստիկանության հայտարարության մեջ նշվում է՝ «միջադեպը» տեղի է ունեցել կիրակի օրը, տեղական ժամանակով ժամը 13։00-ին՝ Ինթերնեյշն-դրայվ փողոցում։  Անկախ լրագրող Թալիա Ջեյնը X-ում գրել է, որ Բուշնելի հարազատները համաձայնել են, որ նրա նկարահանած տեսանյութի լղոզված տարբերակը հրապարակվի սոցիալական մեդիաներում։ LinkedIn-ի օգտահաշվում, որը ըստ ամենայնի պատկանում էր հենց Էյրն Բուշնելին, նշված է՝ ծրագրավորող է, 2020 թվականից ծառայում է ԱՄՆ ռազմաօդային ուժերում, առնվազն մինչև վերջերս՝ որպես DevOps ինժեներ։ Սա Միացյալ Նահանգներում Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչության դիմաց ինքնահրկիզման առաջին դեպքը չէ՛։ Անցած տարվա դեկտեմբերին մի կին ինքնահրկիզվել էր Ջորջիա նահանգում Իսրայելի հյուպատոսության դիմաց։ Դեպքի վայրում, ըստ տեղական ոստիկանության, հայտնաբերել էին Պաղեստինի դրոշը։ Հոկտեմբերից ի վեր Իսրայելի բանակը, որին աջակցում են նաև Միացյալ Նահանգները, լայնածավալ պատերազմ է վարում պաղեստինյան Գազայի դեմ։ Պաշարված Գազայի զգալի մասը վերածվել է ավերակների։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով, պաղեստինյան անկլավում մոտ 30 հազար մարդ է զոհվել, վիրավորների թիվը անցել է 70 հազարը։ Մեծ մասը կանայք ու երեխաներ են։ Մոտ երկու միլիոն մարդ տեղահանվել է տնից։ Գազայում սով է։ Ջարդեր և սպանություններ են լինում նաև պաղեստինյան Արևմտյան Ափին, որը մեծամասամբ օկուպացված է իսրայելցի վերաբնակների և նրանց աջակցող բանակի կողմից։

Դեպքից հետո 19-ամյա զինծառայողի մարմինը տարել են Վեդիի դիահերձարան

Դեպքից հետո 19-ամյա զինծառայողի մարմինը տարել են Վեդիի դիահերձարան

Քննչականում վարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածով, մամուլում գրում են, թե «նրան անզգուշաբար ծառայակիցն է կրակել»

Ներքին Հանդում կռվի նախօրեի «հանկարծամահությունը» «սպանություն» էր

Ներքին Հանդում կռվի նախօրեի «հանկարծամահությունը» «սպանություն» էր

Կամավորականների միջև վիճաբանություն է ծագել, Տ․Կ․-ն ձեռքով ուժգին հարվածել է պառկած Գ․Ա․-ի պարանոցին․․․

Ռուսաստանցու առևանգման մասին վարչապետի հայտարարությունները հակասական են

Ի՞նչ հետաքննության մասին է խոսում Փաշինյանը, եթե դատախազությունը քրեական գործ հարուցելուց հրաժարվել է

Հայաստանում հնդիկներից խլում են անձնագրերը և հույսը

Հայաստանում հնդիկներից խլում են անձնագրերը և հույսը

․․․Գործակալը պատժել է աշխատողներին, որոնք լրագրողների ներկայությամբ բողոքել են չվճարված աշխատավարձից և պատմել խլված անձնագրերի մասին․․․

Խոպանչիներին չեն հարկի, եթե այլ երկրում եկամտահարկ վճարեն

Խոպանչիներին չեն հարկի, եթե այլ երկրում եկամտահարկ վճարեն

- Իսկ ովքեր մինչ այս պահը ՊԵԿ-ից ստացել էին ծանուցումներ և պարտաճանաչորեն վճարել էին եկամտային հարկը՝ հետ կստանան վճարված գումարները: