2026 թ. մայիս 30, շաբաթ
Ում է խանգարում Wildberries-ը

Ում է խանգարում Wildberries-ը

Հայաստանցի տնտեսվարողների «Stop Wildberries Armenia» նախաձեռնությունը պահանջում է դադարեցնել ռուսական Վայլդբերրիզ օնլայն խանութների գործունեությունը։  Սեպտեմբերի 7-ի առավոտյան առևտրականները բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության դիմաց։ Նրանք պնդում են, որ Վայլդբերրիզի համար Հայաստանում այնքան բարենպաստ պայմաններ են ստեղծվել, որ տեղական արտադրողները և սպառողները, մրցակցությանը չդիմանալով, տակ են տալիս և փակվում։ «Ապրանքը բերում ենք, 13 դոլարով մաքսազերծում։ Մենք պահանջում ենք, որ փակեն Վայլդբերրիզը, միաժամանակ՝ նաև Օզոնը։ Մենք մի անգամ խաբվել ենք «Յանդեքս» տաքսու դեպքում։ Երբ որ մենք՝ հայաստանցի տնտեսվարողներս փակվենք, Վայլդբերրիզը 4000 դրամանոց կոշիկը սկսելու է 12 000 դրամով վաճառել», - ասել է նախաձեռնության անդամներից Արման Թումասյանը, որը առաջ հագուստի և կոշիկի օնլայն վաճառքով էր զբաղվում։ Վայլդբերրիզ էլեկտրոնային առևտրի հարթակում ներկայացված ապրանքները, ըստ նրա, զգալիորեն ավելի էժան են վաճառվում, քան տեղական տնտեսվարողների խանութներում, քանի որ որպես կանոն չեն մաքսազերծվում։ Բնականաբար սպառողները նախընտրում են ավել չվճարել։ Տեղացիները, ըստ նրա, անբարենպաստ պայմաններում են հայտնվել ոչ միայն մաքսատուրքերը, այլև հարկերի պատճառով։ Ցույցի մասնակիցներից որոշները պնդում էին, որ օնլայն առևտուր իրականացնող գիգանտները հարկեր չեն վճարում Հայաստանի պետբյուջե, քանի որ նրանք Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չեն։ Էկոնոմիկայի նախարարը հակադարձում էր՝ հարկեր չվճարելու մասին պնդումները իրականությանը չեն համապատասխանում։ «Երբ Հայաստանի սպառողն ապրանք է գնում Վայլդբերրիզից, ավելացված արժեքի հարկի՝ ԱԱՀ-ի վճարման պարտավորությունը տեղափոխվում է Հայաստան։ Այսինքն՝ Վայլդբերրիզը հենց Հայաստանում վճարում է ավելացված արժեքի հարկ՝ մի բան, որ հայաստանցի փոքր և միջին ձեռնարկատերերից շատերը չեն վճարում, որովհետև գործում են շրջանառության հարկի սահմանաչափով։ Կարելի է նույնիսկ հակառակն ասել՝ Վայլդբերրիզը ավելի շատ հարկ է վճարում, քան տեղական փոքր և միջին ձեռնարկությունները։  Գնային տարբերության հարցը արդեն տասնյակ տարիներ քննարկում ենք՝ մեր իսկ սուպերմարկետները ավելի էժան են ապրանքը վաճառում, քան փոքր խանութները գնում են այդ ապրանքը։ Դա նոր բան չէ և պայմանավորված է շրջանառության մասշտաբներով», - նշում էր Վահան Քերոբյանը։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահը պարզաբանում էր՝ նախկինում Վալդբերիզը իրոք ազատված էր ԱԱՀ վճարելու պարտականությունից, այս տարվամիվ սկսած ընկերությունը ԱԱՀ-ն վճարում է Հայաստանում։ Անցած տարի ընդունված օրենքի համաձայն՝ ԵԱՏՄ տարածքում էլեկտրոնային առևտրի մասով ոչ թե գործում է ռեզիդենտության երկրի կանոնը, այլ սպառման երկրի կանոնը, այսինքն՝ այս տարվանից առաջ Վայլդբերրիզը հայ սպառողին ապրանք մատակարարելիս Հայաստանում ԱԱՀ չէր վճարում, բայց 2023-ի տարեսկզբից՝ վճարում է։ Խոսքը միլիարդավոր դրամների մասին է։ Ինչ վերաբերում է մաքսատուրքերին, Ռուստամ Բադալյկանի խոսքով՝ «մաքսային արժեքը որոշելու հստակ կանոններ կան», Վայլդբերրիզն այստեղ հատուկ արտոնություն չունի։ Առևտրականները այս պնդման հետ համաձայն չեն։ Ասում են՝ Վայլդբերրիզի գայթակղիչ ցածր գները և նրա համար սահմանված ցածր մաքսատուրքերն են մեղավոր, որ տեղական միջին և մանր բիզնեսը սնանկանում է, մարդիկ մնում են առանց աշխատանքի, բյուջեն՝ առանց դիվերսիֆիկացված հարկերի։ Կա՛մ Վայլդբերրիզը պետք է փակվի, կա՛մ նրա համար մաքսատուրքերը պետք է բարձրացվեն, կամ մանր-միջին առևտրականների համար մաքսազերծման գները պետք է այնքան իջեցնեն, որ կարողանան հավասար մրցակցություն ապահովել։ «Վայլդբերրիզի գումարը մտնում է Ռուսաստան, իսկ մեր վճարումները Հայաստանն են պահում», «Վերջին ամիսներին ընդհանրապես առևտուր չենք կարողանում անել», «Սա նոր «Յանդեքս» է դարձել՝ մտնում են, կոպեկներով վաճառում, մնացածին մեջտեղից հանում, հետո եռակի բարձրացնում գները», - կրկնում էին ակցիայի մասնակիցները։ «Վայլդբերրիզ» ՍՊԸ-ն Հայաստանում գրանցվել է 2018 թվականի օգոստոսին։ 2023 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով ընկերությունը Հայաստանի 28-րդ խոշոր հարկատուն է։  Տարվա առաջին վեց ամիսներին (հունվար-հունիս) «Վայլդբերիզը» Հայաստանի պետական բյուջե է վճարել 4.7 մլրդ դրամի հարկեր։ Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ ընկերության հարկերն աճել են 16 անգամ (2022-ի առաջին կիսամյակում «Վայլդբերրիզ»-ը Հայաստանի խոշոր հարկատուների կազմում զբաղեցրել է 403-րդ տեղը՝ 295 մլն դրամ հարկերով)։ Ամսվա սկզբին Հայաստանի ՊԵԿ-ից հայտարարել էին՝ «Վայլդբերրիզի» մոտ ԱԱՀ-ի մասով առկա են չհաշվարկված և պետական բյուջե չվճարված հարկեր։ Ընկերությունն օգոստոս ամսվա ընթացքում նախորդ՝ հունվար-հունիս ամիսների ներմուծման գործարքների մասով հայտարարագրել և պետական բյուջե է վճարել լրացուցիչ մոտ 3․6 մլն դրամ հարկային պարտավորություն, որից ավելի քան 1․7 մլն դրամ՝ տույժեր և տուգանքներ։ Ընկերությունից պարզաբանել են՝ հայաստանցի օգտատերերը հավելվածում լծակ էին գտել, որի միջոցով կարողանում էին ապրանքներ պատվիրել ռուսական հավելվածում առկա ցածր գներով։ Տեխնիկական խնդիրը, ըստ Վայդբերրիզի, արդեն վերացվել է։ լուսանկարը՝ Sputnik Արմենիայի

Ադրբեջանի կողմից առևանգված երիտասարդները ազատ են արձակվել

Ադրբեջանի կողմից առևանգված երիտասարդները ազատ են արձակվել

Տղաները տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն

Զորքերի կուտակումների մասին

Հայ-ադրբեջանական սահմանի, Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով ադրբեջանական զինուժի կուտակումներ են, խոսվում է հնարավոր․․․

«Արծիվ գործընկերն» ու մնայուն Ռուսաստանը․ Արցախում վատ է

«Արծիվ գործընկերն» ու մնայուն Ռուսաստանը․ Արցախում վատ է

Հայ-ամերիկյան զորավարժություններ, հայ-ռուսական մեղադրանքներ, Հռոմի ստատուտ, Հակոբյան-Զլենսկա․․․

Փրկեք երեխաներին Արարատի զորամասի սպաներից

Փրկեք երեխաներին Արարատի զորամասի սպաներից

Երկու մահվան դեպքն էլ ինքնասպանություն են որակել։ Ժորան մահացել է ճակատին արձակված երկու կրակոցից։ Գրանիկի դեպքում երկու կրակոցը դեմքի շրջանում է եղել․․․

25-օրյա հավաքներ. բանակը շարունակում է տանել, բրախել, սպանել, մեղադրել, խաբել

25-օրյա հավաքներ. բանակը շարունակում է տանել, բրախել, սպանել, մեղադրել, խաբել

Պահեստազորի համատարած զինվորագրումից բանակն ավելի «պրոֆեսիոնալ» չի դարձել՝ մեծացան յուրացվող գումարները․․․

Ռուսաստանն ինքն է հեռանում Հարավային Կովկասից․ Հայաստանի ղեկավար

Ռուսաստանն ինքն է հեռանում Հարավային Կովկասից․ Հայաստանի ղեկավար

Սխալ տպավորություն է, որ մենք Ռուսաստանի և Արևմուտքի արանքում ենք: Մենք իրականում Վրաստանի, Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արանքում ենք․․․

ՊՆ-ն ստել է զինծառայողի զոհվելու և անսպասելի վերակենդանանալու մասին

ՊՆ-ն ստել է զինծառայողի զոհվելու և անսպասելի վերակենդանանալու մասին

— Տեսել են, որ շնչում ա, պուլս կա, հարցրել են՝ «ո՞վ ես», ասել ա՝ «իմ անունը Պողոսյան Նարեկ ա, մի հատ ջուր տվեք խմեմ»․․․

Դիտարկե՛ք Երևանի ավագանու ընտրությունները

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ՀՔԱՎ՝ 077032268, 032272268, կամ գրել կազմակերպության ֆեյսբուքյան էջին

Զոհեր և վիրավորներ սահմանին. կրակը նվազել է (թարմացվող)

Զոհեր և վիրավորներ սահմանին. կրակը նվազել է (թարմացվող)

Հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր․․․

Ղարաբաղում բան չի փոխվել․ նախագահին հրաժարական են պարտադրել

Ղարաբաղում բան չի փոխվել․ նախագահին հրաժարական են պարտադրել

Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը վաղը հրաժարական է տալու։ Արցախի «Ազգային ժողով կանոնակարգ» օրենքում հունիսին կատարված լրացումների համաձայն՝ նոր նախագահին առաջիկայում ընտրելու է խորհրդարանը։ Թեկնածուների անունները չեն հրապարակվում։ Հրաժարականի իր տեքստում Հարությունյանը տեղեկացրել է՝ պետնախարար Գուրգեն Ներսիսյանն էլ, որը վերջին շրջանում համակարգում էր Ստեփանակերտի հրապարակում հրավիրվող կառավարական հանրահավաքները, ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նոր պետնախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի արդեն նախկին քարտուղար Սամվել Շահրամանյանը, որը Ադրբեջանի հետ մարտին տեղի ուենցած հանդիպումներում գլխավորում էր ղարաբաղյան պատվիրակությունը։ Շահրամանյանին մամուլը կապում է նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ։ Ռուբեն Վարդանյանն ու նախկինները Արդեն մոտ երկու շաբաթ է՝ խոսվում է Հարությունյանի հրաժարականի մասին։ Հարությունյանի վրա ճնշում էր գործադրում նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի կոալիցիան։ Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելուց և Արցախ տեղափոխվելուց հետո միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը պետնախարար էր նշանակվել հենց Արայիկ Հարությունյանի կողմից, կարճ ժամանակ անց պաշտոնանկ էր արվել (այդ թվում նաև ադրբեջանական կողմի ճնշումների պատճառով) և տեղափոխվել ընդդիմություն։ Չնայած հրաժարականի իր տեքստում Արայիկ Հարությունյանը հավաստիացրել է, որ հոժարակամ է գնացել այս քայլին, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը վստահ է՝ որոշումը կամավոր չէր։ «Վերջին շրջանում Հարությունյանի նկատմամբ բավականին լուրջ ճնշում կար տարբեր կողմերից, և բևեռներից մեկը հասավ, մեծ հաշվով, իր նպատակին։ Այդ բևեռի կարկառուն դեմքերն են Արցախի նախկին նախագահները՝ Բակո Սակահյանը, Արկադի Ղուկասյանը, Ռուբեն Վարդանյանը, որը  այդ բևեռը ստեղծելու գործում լուրջ ներդրում ունի։ Պաշտոնից ազատումից հետո՝ փետրվարին, նա ակտիվ ներքաղաքական գործունեությամբ սկսվեց զբաղվել և կոնսոլիդացրեց այդ բոլոր ուժերին, այսինքն՝ նախկին նախագահներին, նրանց շրջապատում գտնվող ուժայիններին և խորհրդարանի երեք ընդդիմադիր կուսակցություններին։ Հիմա այս խմբի պահանջով, կարելի է ասել, Արայիկ Հարությունյանը գնաց այդ որոշմանը», - «Ազատության» հետ զրույցում նշել է Գրիգորյանը։ Պետնախարար Գուրգեն Ներսիսյանի զուգահեռ պաշտոնանկության մեջ քաղաքագետը ակնարկներ չի փնտրում («Ներսիսյանը առանձին քաղաքական միավոր չէ Արցախում»), առավել կարևոր է համարում նախկին վարչակազմի հետ ուղղակիորեն կապված Սամվել Շահրամանյանի նշանակումը պետնախարարի պաշտոնում․ «Սամվել Շահրամանյանը ևս ինքնուրույն գործիչ չէ, ինքնուրույն միավոր չէ, նա հենց այս շրջանակը ներկայացնող դեմքերից մեկն է։ Բակո Սահակյանի նախագահության տարիներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել, մինչև պատերազմը ևս նախարար է եղել, և այս նշանակումը եթե տեղի ունենա, կամ ընտրությունը պետք է Ազգային ժողովը կատարի, եթե նրան ընտրեն նաև նախագահի պաշտոնում, որովհետև կան նաև այդպիսի լուրեր, ապա նշանակում է, որ Արցախում կառավարումը արդեն իսկ իրականացվելու է կոլեգիալ սկզբունքով, այսինքն՝ ստեղծվելու է ինչ-որ մի ոչ ֆորմալ խումբ, կառույց, որը ևս մեծ հաշվով իրականացնելու է բոլոր որոշումների կայացումը»։ Ղարաբաղում արդեն տևական ժամանակ է՝ լարված ներքաղաքական պայքար է ընթանում․ մի կողմից Արայիկ Հարությունյանն էր, մյուս կողմից՝ Վարդանյան-Սահակյան-Ղուկասյանը, երրորդից՝ Սամվել Բաբայանը։ Օգոստոսին իշխանության վրա ճնշումների հանգեցրեցին Ազգային ժողովի նախագահի փոփոխությանը․ Արայիկ Հարությունյանի գլխավորած ուժի ներկայացուցիչը հրաժարական ներկայացրեց, նրան փոխարինեց խորհրդարանական փոքրամասնության՝ «Դաշնակցության» ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը։ Իշխանյանի կարիերային աճը նույնպես կապվում էր նախկին նախագահների ձևավորած բևեռի հետ։ պայքար հայաստանյան աթոռների համար «Իշխանությունը ընդդիմությանը բերեց իշխանության». խորհրդարանի նախագահի փոփոխությունը այսպես էին մեկնաբանում Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԼՂ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրեինք» կուսակցությունում։ «Միասնական հայրենիքը» Ղարաբաղի խորհրդարանի երկրորդ ամենամեծ ուժն է, որն այս քննադատում է նախկին նախագահների ձևավորած բևեռի մերկապարանոց հայրենասիրությունը և Արայիկ Հարությունյանի անգործությունը։ Գրեթե 9 ամիս՝ շրջափակված, երկուսուկես ամիս՝ ամբողջությամբ պաշարված Լեռնային Ղարաբաղում, այժմ իշխանափոխություն է տեղի ունենում։ Արայիկ Հարությունյանը, որը վերջին շրջանում անպտուղ խորհրդակցություններ էր անում Աղդամի ճանապարհի, (ադրբեջանական և ռուսական) ինտեգրացիոն առաջարկների վերաբերյալ դիրքորոշում մշակելու համար, հեռանում է։ Աղդամի ճանապարհը փակ է մնում, Լաչինի ճանապարհը չի էլ բացվելու։ Նախկին նախագահների դաշինքի ներկայացուցիչները հրապարակային հայտարարություններում քննադատում են զիջումները՝ հստակ ծրագիր չառաջարկելով։ Երրորդ ուժը՝ Սամվել Բաբայանի գլխավորած կուսակցությունը, մինչ այդ, առաջարկում է հրաժարվել պատրիոտիկ կենացներից և գնալ Ադրբեջանի հետ ուղիղ, չմիջնորդավորված երկխոսության։ Բաբայանը վստահ է՝ ստեղծված իրավիճակում կետային լուծումներ լինել այլևս չեն կարող։ Փաթեթային լուծման շրջանակներում էլ պետք է որոշում կայացվի՝ Արցախ միաժամանակ բեռներ մտնեն և՛ Լաչինի միջանցքով, և՛ Աղդամով, պետք է անդրադարձ լինի Արցախի հետագա կարգավիճակի հարցին, այնտեղ ապրող հայերի անվտանգության երաշխիքներին։ Բակո Սահակյան-Արկադի Ղուկասյան-Ռուբեն Վարդանյանի դաշինքի գործողությունները Սամվել Բաբայանի աջակիցները ներկայացնում են որպես պայքար ոչ այնքան Արցախում, որքան հենց Հայաստանում իշխանություն ստանալու համար։ «2020թ․ արցախյան համապետական ընտրությունների նախօրեին սկիզբ առած, Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա ռազմական ագրեսիայի և Արցախի շրջափակման հետևանքով գագաթնակետին հասած փրկիչ-անձնազոհ պայքարը նորանոր դրսևորումներ է ստանում։ Բեմում՝ հանդիսատեսի առջև միասնականություն և համերաշխություն քարոզող, կուլիսների ետևում՝ միմյանց չհանդուրժող և մերժող քաղաքական խմբակները տառապում-տապակվում են, որ մասնակից չեն Արցախի վերջնական հանձնմանը։ <․․․> Նպատակն, ինչ խոսք, արդարացնում է միջոցները, առավել ևս, երբ այդ նպատակը համազգային է՝ անմասն չմնալ թալանի համար մղվող համահայկական Ավարայրներից և Սարդարապատներից», - օրեր առաջ գրել էր «Միասնական հայերնիք» կուսակցությունը՝ ահազանգելով՝ նախագահին հրաժարական են պարտադրում։

Աղդամի ճանապարհը փակ է մնալու, Լաչինը չեն բացելու․ Փարիզից մարդ է եկել

Աղդամի ճանապարհը փակ է մնալու, Լաչինը չեն բացելու․ Փարիզից մարդ է եկել

Լեռնային Ղարաբաղի սահմանները պաշարվում են «մարդասիրական բեռներով»