«Մարտի 5-ին Գյումրիում ծեծելով սպանել են Մարինեին։ Միակ մարդը, որ փորձել է իրան պաշտպանել, եղել է իրա 13-ամյա աղջիկը, ով հիմա ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։ Այս երթը մենք նվիրում ենք նրան»։
_ Անանուն
(1982-2019)
Անանուն կնոջը սպանել է իր նախկին ամուսինը՝ կտրող-ծակող գործիքով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր հատվածներին։
Քրիստինե Իսկանդարյան
(1998-2018)
Քրիստինեին սպանել է ամուսինը։
Հիվանդանոցում գիտակցության չգալով՝ դաժան ծեծի ենթարկված 20-ամյա Քրիստինեն մահացել է։
Լուսինե Դավթյան
(1977-2013)
Լուսինեին դանակահարել է ամուսինը՝ իրենց դստեր ներկայությամբ, երբ Լուսինեն փորձել է վերջապես խզել ֆիզիկական եւ հոգեբանական բռնությամբ հարաբերությունները:
Օֆելյա Մովսեսյան
(1960-2014)
Երկու երեխաների մայր Օֆելյային սպանել է իր նախկին ամուսինը՝ այրելով նրան։
Սուսաննա Գալինյան
(- 2016 թվական)
Սուսաննային սպանել է ազգականը։ Թափանցիկ կպչուն ժապավենով կապել է հաշմանդամություն ունեցող կնոջ ձեռքերը, սրբիչը դրել բերանին եւ ուժեղ սեղմել։ Տեսնելով, որ կինը մահացել է, բռնաբարել է նրան եւ այրել դին։
Կարինե Մանսուրյան
(- 2016 թվական)
Դստեր նախկին ամուսինը նախապես վերցրած կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել շքամուտքից դեպի 2-րդ հարկ տանող աստիճաններին կանգնած Կարինեի գլխին եւ մարմնի տարբեր մասերին` սպանելով նրան։
Անահիտ Բաբայան
(1962-2012)
Անահիտին սպանել է ամուսինը իրենց տան պարտեզում՝ օգտագործելով բետոնե սալաքար եւ փայտե ձող։
Նելլի Աղայան
(1959-2013)
Չորս երեխաների մայր Նելլին սպանվել է իր ամուսնու կողմից հասցված դանակի 18 հարվածից։
Հերմինե Չիլինգարյան
(1984-2014)
Հերմինեին խեղդամահ է արել ամուսինը։
Օֆիկ Խաչատրյան
(-2016)
Օֆիկին սպանել է որդին՝ դանակով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա կենսական նշանակության օրագաններին։
Նարինե Դանիելյան
(1978 -2016)
Նախկինում երկու փորձ կատարելուց հետո 2016 թ. ամուսինը սպանեց կնոջը եւ նրա մարմինը ջուրը նետեց:
Զարուհի Պետրոսյան
(1990-2010)
20-ամյա Զարուհի Պետրոսյանը մահացել է ամուսնու կողմից դաժան ծեծի հետևանքով 2010 թ․ հոկտեմբերի 1-ին։ Զարուհին որբ էր, ուներ փոքրիկ դուստր։
Մարո Գուլոյան
(1992-2012)
Թեև Մարո Գուլոյանի դեպքը որակվել է իբրև ինքնասպանություն, Մարոյի հարազատները վստահ են, որ չորս ամսական հղի կինը, որն ուներ երկու տարեկան դուստր, սպանվել է ամուսնու կողմից։
Մարիամ Սարգսյան
(1975-2012)
Մարիամը սպանվել է իր Երևանյան բնակարանում։ Ամուսինը հուշանվեր դանակով դանակահարելով սպանել է նրան:
Անահիտ Բաբայան
(1962-2012)
Երեք երեխաների մայր Անահիտը իր բռնարար ամուսնու հետ ապրել է Վայոց Ձորում: Նրա ամուսինը օգտագործել էր բետոնե սալաքար և փայտե ձող իրենց իսկ պարտեզում նրան սպանելու համար։
Անժելա Դաշյան
(1987-2012)
Երկու երեխաների մայր Անժելային սպանել է ամուսինը Գեղարքունիքի մարզի իրենց տանը: Ամուսինը խոհանոցի դանակով կտրել էր Անժելայի վիզը և փախել։ Փորձելով արդարացնել իր վարքը, ամուսինը ասել էր. «Սպանել եմ կնոջս, որովհետև խանդում էր»: Ըստ Անժելայի մոր՝ նա վաղուց էր պլանավորում սպանել Անժելային՝ հրահանգելով զանգահարել ու հրաժեշտ տալ բարեկամներին:
Դիանա Նահապետյան
(1977-2012)
Արարատի մարզում բնակվող երկու դուստրերի մայր Դիանայի ամուսինը ծաղկամանով մի քանի հարված էր հասցրել, ապա դանակի 21 հարվածով դաժանաբար սպանել նրան՝ իր երեխաների աչքի առաջ:
Անանուն
(1986-2013)
Շիրակի մարզում ապրող կնոջը իրենց խոհանոցում ծեծել և խեղդամահ է արել ամուսինը:
Անանուն
(1983-2013)
Կոտայքի մարզում բնակվող կնոջը դանակահարել է իր ամուսինը: Նրանց երկու դուստրերը, նույնպես վիրավորվել են դանակի հարվածներից, բայց ողջ են մնացել:
Լուսինե Դավթյան
(1977-2013)
Արմավիրի մարզի բնակիչ, երկու երեխաների մայր Լուսինեին դանակահարել է ամուսինը՝ իրենց դստեր ներկայությամբ, երբ Լուսինեն փորձել է վերջապես խզել ֆիզիկական և հոգեբանական բռնությամբ հարաբերությունները:
Աննա Ավետիսյան
(1985-2013)
Աննան իր ամուսնու հետ ապրել է Արարատի մարզում: Ամուսինը խեղդամահ է արել Աննային և ապա վնասել ինքն իրեն:
Գոհար Չիլինգարյան
(-2013)
Գոհարը սպանվել է իր մինուճար որդու կողմից գլխին հասցված հարվածներից, երբ փորձել է համոզել տղային, որ այլևս ալկոհոլ չգնի:
Նելլի Աղայան
(1959-2013)
Չորս երեխաների մայր Նելլին սպանվել է իր ամուսնու կողմից հասցված դանակի 18 հարվածից՝ Սյունիքի մարզի իրենց տանը: Թեպետ բռնությունների վերաբերյալ ոստիկանությանը մի քանի բողոք է ներկայացվել, նրա անվտանգությունն ապահովելու համար ձեռնարկված միջոցներն անբավարար են եղել:
Հասմիկ Զաքարյան
(1988-2014)
Երկու երեխաների մայր Հասմիկին խեղդամահ է արել իր ամուսինը, ով աշխատում էր զինված ուժերում:
Օֆելյա Մովսեսյան
(1960-2014)
Երկու երեխաների մայր Օֆելյային սպանել է իր նախկին ամուսինը՝ այրելով նրան և Արմավիրի մարզում գտնվող իր տունը:
Արաքսյա Մարտիրոսյան
(1979-2014)
Երկու երեխաների մայր Արաքսյային սպանել է իր ամուսինը՝ Արմավիրի մարզում գտնվող գերեզմանատանը քարով հարվածելով կնոջ մարմնի տարբեր հատվածներին և կտրելով նրա կոկորդը:
Ժենյա Հարությունյան
(1971-2014)
Արմավիրի մարզում բնակվող Ժենյային սպանել է ամուսինը այգու փոցխով մարմնին բազմաթիվ հարվածներ հասցնելու և գլխին մետաղյա ձողով հարվածելու միջոցով:
Լիանա Մանուկյան
(1986-2014)
Գյումրիում բնակվող Լիանան, ով մեկ երեխայի մայր էր, սպանվել է իր մանկահասակ տղայի ներկայությամբ։ Ամուսինը նրա պարանոցի և կրծքավանդակի հատվածում դանակի 16 հարված է հասցրել սոցիալական ցանցում գրանցվելու պատճառով:
Հերմինե Չիլինգարյան
(1984-2014)
Երեք զավակների մայր Հերմինեին խեղդամահ է արել ամուսինը, ով պայմանագրային զինծառայող էր Տավուշի մարզում:
Վարդուհի Գրիգորյան
(-2014)
Վարդուհու ամուսինը երկու անգամ կրակելով իր մեքենայում սպանել է նրան, այնուհետև մարմինը թաղել Արարատի մարզի գյուղերից մեկի մոտակայքում գտնվող տնակի մերձակայքում:
Ալվինա Դարբինյան
(1949-2014)
Երևան քաղաքի Շենգավիթ համայնքում բնակվող տարեց Ալվինան որդու կողմից բազմաթիվ մահացու հարվածներ է ստացել գլխի շրջանում:
Ջուլիետա Եղիշյան
(1952-2014)
Ջուլիետային սպանել է ամուսինը Տավուշի մարզի իրենց տան ննջասենյակում:
Մելանիա Պողոսյան
(-2014)
Երևանի Էրեբունի վարչական շրջանից երկու զավակների մայր Մելանյան սպանվել է ամուսնու կողմից:
Մելանյա Պողոսյան
(-2014)
Մեկ երեխայի մայր Մելանյային դանակահարելով սպանել էր ամուսինը:
Հեղինե Դարբազյան
(1977-2015)
Երկու երեխաների մայր Հեղինեն բնակվել է Երևան քաղաքում, ենթարվել է հոգեբանական և ֆիզիկական բռնության իր ամուսնության ողջ ընթացքում: Մի քանի անգամ դիմել է ոստիկանությանը, սակայն համապատասխան օգնություն չի ստացել: Մինչև աշխատավայրում ամուսինու կողմից դանակահարվելը, մեկ տարի առաջ բաժանվել էր նրանից:
Ռուզան Ջումայան
(անհայտ-2016)
Ռուզանին սպանել է իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձը բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր հատվածներին, որից հետո տեսնելով, որ Ռուզանն անշարժացել է տեղափոխել է նրա դին ավոտճանապարհից քիչ հեռու խոտերի վրա եւ հեռացել։
Ալինա Մաղաքյան
(անհայտ-2016)
Ալինային սպանել է ամուսինը՝ նախ բազմաթիվ հարվածներ հասցնելով մարմնի տարբեր հատվածների եւ հետո խոհանոցային դանակով դանակահարելով նրան։
Սյուզաննա Գալստյան
(անհայտ-2017)
Սյուզաննային սպանել է ամուսինը՝ հրացանից կրակելով ծոծրակին։
Նինել Սահակյան
(անհայտ-2017)
Նինելին սպանել է ամուսինը՝ ավտոմեքենայի ընթացամասերի վերանորոգման համար նախատեսված բանալիով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ՝ կնոջ գլխի տարբեր հատվածներին։
Ամալյա Թորոսյան
(անհայտ-2017)
Ամալյային սպանել է ամուսինը՝ բռունցքով հարվածներ հասցնելով կնոջ գլխի տարբեր հատվածներին, ինչի արդյունքում Ամալյան տեղափոխվել է հիվանդանոց եւ գիտակցության չգալով՝ հաջորդ օրը մահացել է:
Հայկուշ Սարգսյան
(անհայտ-2016)
Այս կնոջը սպանել է իր խորթ որդին։
Գրետա Սահակյան
(անհայտ-2017)
Պղնձյա մեկուսիչով մալուխը փաթաթելով այս կնոջ պարանոցի շրջանին եւ հանգույցով ձգելով՝ Գրետայի որդին խեղդամահ է արել նրան։
․․․
Մարինե Խ․
(1977-2020 մարտի 5)
Մարինեին սպանել է նրա 28-ամյա զուգընկերը։ Ծեծի է ենթարկել նրան և նրա 13-ամյա աղջկան։ Մարինեն մահացել է ծեծից մոտ 8 ժամ հետո՝ իր տանը։ Նրա մահվանից հետո միայն՝ բռնարարի մայրը զանգել է շտապօգնություն։ Դեպքի վայր ժամանակ բժիշկները արձանագրել են մահը, իսկ նրա 13-ամյա աղջկան անգիտակից վիճակում՝ գանգուղեղային փակ վնասվածքներով, տեղափոխել հիվանդանոց։ Երեխան վիրահատվել է, մինչ այժմ գտնվում է արհեստական շնչառության սարքի տակ՝ ծայրահեղ ծանր վիճակում։