Հայկական արտադրության կորոնավիրուսի հաստատման ՊՇՌ թեստերը պատրաստ են։ Նրանք կվերցվեն օգտագործման Առողջապահության նախարարության կողմից պետական պատվերով իրականացվող հետազոտությունների համար։ Այս մասին Ֆեյսբուք սոցցանցի միջոցով հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«‼️ Սա շատ լուրջ առաջընթաց է մեր բժշկագիտության և հիմնարար գիտությունների համար։
Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին թեստերը մշակելու և արտադրելու համար, ինչպես նաև պարետատանը դրանց մշակման համար անհրաժեշտ պարագաները և նյութերը ձեռք բերելու և Հայաստան ներկրելու համար», – գրել է նախարարը։
Հիշեցնենք, որ հունիսի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21 717 դեպք, որոնցից 10 797-ն` առողջացած, 386-ը` մահվան ելքով։ Կատարված թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 100 400։