Home / Բանակ / Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են Ղարաբաղում էլեկտրամատակարարման խնդիրները

Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են Ղարաբաղում էլեկտրամատակարարման խնդիրները

Ռուսաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են Ղարաբաղում էլեկտրա- և գազամատակարարման հարցը։

Կողմերի հանդիպել են Շուշիում։

Ադրբեջանի ԱԻՆ ներկայացուցիչ Իլհամ Աբդուլաևը և Ռուսաստանի ԱԻՆ միջազգային գործունեության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Սոլովյովը քննարկվել են հումանիտար իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի, գազամատակարարման ու կապի միջոցների վերականգնման հնարավորությունները, հայտարարել է Ադրբեջանի ԱԻՆ-ը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումներն ու խորացնել համագործակցությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այսօրվանից Ռուսաստանի կառավարության Ղարաբաղում տեղակայված հումանիտար կենտրոնը սկսել է իր աշխատանքը։

Կենտրոնը, ինչպես հայտնի է, ստեղծվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ։

Աշխատանքները կազմակերպելու համար նախօրեին Ստեփանակերտ էին ուղևորվել Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության մի քանի օդանավեր։

Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրամանի համաձայն՝ միջգերատեսչական հումանիտար կենտրոնում ստեղծվելու է 5 ստորաբաժանում՝ ականազերծման, հակամարտող կողմերի հաշտեցման, տրանսպորտային կապերի, բժշկական ու առևտրա-կենցաղային խնդիրների լուծման համար։

Անցած շաբաթ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Պուտինը նշել էր, որ կենտրոնը կարող է նաև աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի պետական կառավարման մարմիններին, եթե դրա կարիքը լինի։