Home / Հայաստան / Դատախազությունը նոր վարկած է հորինել Դինքի գործով

Դատախազությունը նոր վարկած է հորինել Դինքի գործով

Ստամբուլի դատարանը հրապարակել է Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատավճիռները։

Տրապիզոնի նախկին ոստիկանապետ, Թուրքիայի ոստիկանության քրեական հետախուզության նախկին ղեկավար Ռամազան Աքյուրեքը և նախկին ոստիկանապետ Ֆուաթ Յըլմազերը դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Տրապիզոնի տարածքային ստորաբաժանման ղեկավար Ալի Օզը դատապարտվել է 28 տարվա ազատազրկման։

Դատախազությունը Դինքի սպանության գործը, սակայն, կապել է ընդդիմադիր Ֆեթուլահ Գյուլենի հետ, որը 2016 թվականի իրադարձություններից հետո, որոնք Էրդողանի կառավարության կողմից ստացել են «ռազմական հեղաշրջման փորձ» անվանումը, դարձել է Թուրքիայում ընթացող զանգվածային բռնադատումների խորհրդանիշը։ Թուրքական դատախազության պնդմամբ՝ Դինքի սպանության գործով անցնող սպաները կապ են ունեցել Գյուլենի ընդհատակյա ցանցի հետ, մասնակցել են Դինքի սպանության կազմակերպմանը և կոծկել են 2007-ին կատարվածի մի շարք հանգամանքները։