12:23 ― 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքով Ազգային ժողով են անցնում երեք քաղաքական ուժ․
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 53.92%
«Հայաստան» դաշինք – 21.04%.
«Պատիվ ունեմ» դաշինք – 5.23%
04:04 ― ԿԸՀ-ն ներկայացրել է 1245 տեղամասերի արդյունքները։ Հաշվարկվել է 655 158 ձայն (ընդհանուր ձայների ավելի քան 50%-ը)
1․ ՔՊ – 57.19%,
2․ «Հայաստան» դաշինք – 19.24%
3․ «Պատիվ ունեմ» – 5.31%
4․ ԲՀԿ – 4.49%
03:09 ― ԿԸՀ-ն ներկայացրել է 983 տեղամասերի արդյունքներ (462.175 ընտրող)
1․ ՔՊ – 57.9%,
2․ «Հայաստան» դաշինք – 18.99%,
3․ «Պատիվ ունեմ» – 5.21%,
4․ ԲՀԿ – 4.56%
23:55 — Քվեարկության արդյունքներն այս պահին (32,424 ձայնի հաշվարկից հետո)՝ ըստ ԿԸՀ կայքի աղյուսակի․
Քաղաքացիական Պայմանագիր – 61.47% (19743 ձայն)
Հայաստան – 17.58% (5645 ձայն)
Բարգավաճ Հայաստան -5.42% (1740 ձայն)
Պատիվ Ունեմ – 5.38% (1728 ձայն)
Հանրապետություն – 2.04% (654 ձայն)
23:25 — Քվեարկության արդյունքներն այս պահին (10 721 ձայնի հաշվարկից հետո)՝ ըստ ԿԸՀ կայքի աղյուսակի․
Քաղաքացիական Պայմանագիր – 58.04% (6107 ձայն)
Հայաստան – 22.01% (2316 ձայն)
Պատիվ Ունեմ – 5.66% (596 ձայն)
Բարգավաճ Հայաստան – 5.11% (538 ձայն
Հանրապետություն – 1.66% (175 ձայն)
23։12 — Այսօրվա հոսանքազրկման պատճառը համակարգային վթարային անջատումն է Վրաստանից (համակարգը աշխատում է կղզիացման ռեժիմով), որի հետեւանքով ժամը 21:49 հոսանքազրկվել են Արմավիրի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզերի որոշ բնակավայրեր։ Էլեկտրամատակարարումը վերականգնվել է 21:54-ին։ Այս մասին հաղորդում «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ից։
22։15 — Մի շարք իրավապաշտպաններ և հասարակական գործիչներ ահազանգում են երկրի տարբեր բնակավայրերի հոսանքազրկման մասին։
Մանավորապես՝ իրավապաշտպաններ Արթուր Սաքունցն ու Էդգար Խաչատրյանը գրում են, որ հոսանքազրկված է Վանաձորը։ Տեղեկություններ են շրջանառվում նաև Լոռու և այլ մարզերի բնակավայրերի հոսանքազրկման մասին։
21։43 — Ժամը 20:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1.282.174 քաղաքացի կամ ընտրողների 49.4%-ը, հաղորդում է ԿԸՀ-ն։ Համեմատության համար՝ 2018-ին ընտրությանը մասնակցել էին քվեարկության իրավունք ունեցողների 48․63%-ը։
Քվեարկության մասնակցողների թիվն՝ ըստ մարզերի.
Երևան – քվեարկել է 442 846 մարդ կամ ընտրողների 51,55%-ը
Արագածոտն – քվեարկել է 58 737 մարդ կամ ընտրողների 50%-ը
Արարատ -քվեարկել է 113 625 մարդ կամ ընտրողների 50,87%-ը
Արմավիր – քվեարկել է104 880 մարդ կամ ընտրողների 44,40%-ը
Գեղարքունիք- քվեարկել է 86173 մարդ կամ ընտրողների 45,47%-ը
Լոռի – քվեարկել է 109141 մարդ կամ ընտրողների 46,73%-ը
Կոտայք քվեարկել է 121 212 մարդ կամ ընտրողների 50,08%-ը
Շիրակ – քվեարկել է 93 5510 մարդ կամ ընտրողների 41,24%-ը
Սյունիք – քվեարկել է 66 252 մարդ կամ ընտրողների 60,38%-ը
Վայոց Ձոր – քվեարկել են 26 132 մարդ կամ 56,05%-ը
Տավուշ – քվեարկել են 58 666 մարդ կամ ընտրողների 53,48%-ը
20։48 — Օձուն խոշորացված համայնքի բոլոր 8 գյուղերի 10 ընտրատեղամասերը քիչ առաջ հոսանքազրկվել են, հայտնել է ՔՊ պատգամավորի թեկնածու Արեն Մկրտչյանը: Տեղամասերը, Մկրտչյանի հաղորդմամբ, հոսանքազրկված են եղել միջինը շուրջ 7-8 րոպե։
19։57 — «Անկախ դիտորդը» հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացրել հետևյալ դեպքերով`
34/08 տեղամասում Գորիսի քաղաքապետի վարորդը հայհոյանքներով ու խուլիգանությանը բնորոշ այլ արարքներով ուղղորդել է ընտրողներին։
9/31 տեղամասում ողջ օրվա ընթացքում խաթարվել է քվեարկության գաղտնիությունը։ «Հայաստան» և «Պատիվ Ունեմ» դաշինքների վստահված անձինք այնպես են կանգնում, որ կարողանան տեսնել ընտրողի քվեարկությունը։
10/32 տեղամասի մոտ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները ընտրակաշառք էին բաժանում։ Այդ անձանց իրավապահները այս պահին բերման են ենթարկում։
9/21 տեղամասում հանձնաժողովի նախագահն անգործություն է կատարել, ինչի արդյունքում խաթարվել է պրոցեսի օրինականությունը։
8/36, 10/03, 23/54 և 34/08 տեղամասերում ընտրողներին պարբերաբար չեն տվել ՔՊ-ի քվեաթերթիկը։
Գյումրիում երկու ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների կեղծման նախապատրաստման մասին (տեղամասերի համարները տվել ենք իրավապահներին)։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Անկախ Դիտորդ» դաշինքի խոսնակ Դանիել Իոաննիսյանը։
19։44 — Ագրարային քոլեջում (Բուռնազյան փ. 143) տեղակայված 10/21 ընտրատեղամասի մոտակայքում (50 մետր շառավղով) գործում է «Հայաստան» դաշինքի շտաբը:
Epress.am-ի թղթակցի հաղորդմամբ, մի երիտասարդ (առանց որևէ վկայականի) շտաբից վազում է տեղամաս, տեղամասից’ շտաբ։
19։32 — Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ 43-ամյա մի տղամարդ Թալինի մի բնակչուհու գումար է խոստացել՝ դաշինքներից մեկի օգտին քվեարկելու համար։
Հունիսի 20-ին, ժամը 12․40-ին կինը, ամուսինն ու դուստրը, ընտրակաշառք ստանալու կասկածանքով, բերման են ենթարկվել։
«Կնոջ խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր անվանական արժեքներով թղթադրամներ, որոնք, ըստ նրա՝ իր, ամուսնու և դստեր քվեների համար են։ Հանգամանքները քննությամբ պարզվում են»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։
19։30 — Արաբկիրի 4/13 տեղամասում վիճաբանություն ու ծեծկռտուք է գրանցվել «Պատիվ ունեմ» ու «Ազատական» կուսակցությունների վստահված անձանց միջև:
Երկուսն էլ տարվել են Ոստիկանություն։
19։18 — Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտին մնում է 40 րոպե։ Epress.am-ի թղթակիցը, քվեարկության օրը շրջելով Երևանի ընտրատեղամասերով, նկարագրում է դրանցից մեկում տիրող լարված իրավիճակը։ Մանրամասները՝ այստեղ։
18։30—Ժամը 17.00-ի դրությամբ քվեարկության իրավունք ունեցող 2.593.572 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 989,972 քաղաքացի կամ ընտրողների 38․17%-ը, հաղորդել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։
Համեմատության համար՝ 2018-ի ընտրություններին ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել էր 1,025,002 ընտրող կամ ընտրողների 39․54%-ը:
Քվեարկության մասնակցողների թիվն՝ ըստ մարզերի.
Երևան՝ 344 864 կամ ընտրողների 40․15%-ը
Արագածոտն – 44 511 կամ ընտրողների 37․89%-ը
Արարատ – 83 766 կամ ընտրողների 37,5%-ը
Լոռու – 87 310 կամ ընտրողների 37․38%-ը
Կոտայք – 93 828 կամ ընտրողների 38․77%-ը
Շիրակ – 73 171 կամ ընտրողների 32․27%-ը
Սյունիք – 51 383 կամ ընտրողների 46․83%-ը
Վայոց ձոր – 19 888 կամ ընտրողների 42․66%-ը
Տավուշ – 45 376 կամ ընտրողների 41․37%-ը
Արմավիր – 75 035 կամ 31․82%-ը
17։15 — Հունիսի 18-ին ոստիկանության Մասիսի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկի օգտին քվեներ ապահովելու համար Նորամարգ գյուղի երկու բնակիչ նույն գյուղի բնակչության շրջանում բաժանել և բաժանում են ընտրակաշառք՝ գումարի տեսքով։
«Ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ նշված երկու անձինք Նորամարգ գյուղի բնակչության շրջանում 15.000-20.000 դրամի սահմաններում գումարներ են բաժանել դաշինքներից մեկի օգտին քվեներ ապահովելու համար: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության բաժին են բերման ենթարկվել նշված անձինք, որոնցից մեկը ձերբակալվել է։ Հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է»,- հաղորդել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
Ավելի վաղ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուստամ Բաքոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր՝ «Արարատի մարզի Նորամարգ համայնքում շուրջ 36 հոգու ընտրակաշառք բաժանած «Պատիվ ունեմ»-ի ներկայացուցիչը ձերբակալվեց»:
16։35 — «Լրագրողների, քաղաքացիների, հանձնաժողովի անդամների, դիտորդների հանդեպ զոռբայություն ու ճնշումներ կիրառող ընդդիմություն առաջին անգամ եմ տեսնում», – ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
16։28 — Հունիսի 19-ին ոստիկանության բաժին է ներկայացել Վեդի քաղաքի բնակիչներից մեկն ու հայտնել, որ մի մարդ իրեն 30 հազար դրամ է տվել, որպեսզի ինքն ու կինը քվեարկեն ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկի օգտին։
Հունիսի լույս 20-ի գիշերը հայտնաբերվել է Վեդիի 43-ամյա բնակիչն ու բերման ենթարկվել ոստիկանության բաժին։ Հարուցվել է քրգործ։ Տղամարդը ձերբակալվել է։
16։16 — Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 29/20 ընտրատեղամասում մի կին փորձել է 3-րդ համարի (ՔՊ-ի) քվեաթերթիկը դուրս հանել տեղամասից: Հանձնաժողովի անդամները նկատել են, վերցրել քվեաթերթիկն ու դիմել ոստիկանություն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հաղորդել են, որ ընտրողը ժամը 12:20-ին բերման է ենթարկվել ոստիկանության բաժին։
15:42 — Երևանի 83 ավագ դպրոցում տեղակայված թիվ 4/52 ընտրատեղամաս ժամը 08։45-ի սահմաններում ներկայացած ընտրողին չէին տվել 3-րդ համարի քվեաթերթիկը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քվեաթերթիկի բացակայությունը հունից հանել էր քաղաքացուն, ով տեղում աղմուկ էր բարձրացրել․ «Նույնիսկ ստեղ ե՞ք սաբոտաժ անում»։
Epress.am-ի հետ զրույցում քաղաքացին ասաց, որ դրանից անմիջապես հետո պակասող քվեաթերթիկը «հայտնվեց»։
Քվեաթերթիկների բացակայության վերաբերյալ ահազանգերը մեկնաբանելով, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը վստահեցրել է, որ բոլոր հանձնաժողովներում բոլոր քվեաթերթիկները կան անհրաժեշտ քանակությամբ:
«Եթե չի տրվում ինչ-որ քվեաթերթիկ և դիտավորությամբ չի տրվում, ապա դա քրեական հանցագործություն է: Պետք է անմիջապես ահազանգել: Մեզ հասած այդպիսի տվյալները մենք անմիջապես կուղարկենք, բայց եթե դրանք հավաստի լինեն:
Աղմուկն այնքան շատ է, որ ճշմարտությունն ու աղմուկը դժվար է տարբերել»,- ասել է Սմբատյանը:
15:30 — Ժամը 14.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 695.626 մարդ՝ քվեարկելու իրավունք ունեցողների 26,82%-ը՝ հայտնում են ԿԸՀ-ից:
Քվեարկության մասնակցողների թիվն՝ ըստ մարզերի.
Երևան – 251.504 – 29,28%
Արագածոտն – 28.987- 24,68%
Արարատ – 58.767 – 21,37%
Արմավիր – 51.531- 21,96%
Գեղարքունիք – 46.267 – 24,41%
Լոռի – 61.081 – 21,15%
Կոտայք – 66.645 – 27,54%
Շիրակ – 47.969 – 21,46%
Սյունիք – 36.619 – 36,39%
Վայոց ձոր – 19.199 – 29,01%
Տավուշ- 32.682 – 29,79%
Համեմատության համար՝ 2018 թվականի ընտրությունների քվեարկությանը ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել էր 636,055 մարդ կամ ընտրողների 24,53 տոկոսը:
15։16 — «Մեր ընտրատեղամասում 9/23 Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցում երկու կին սպիտակ հագած, որոնցից մեկը Հայաստան դաշինքի տարբերանշանով կրծքանշան էր կպցրել և հեռախոսի կազմն էլ նույն տարբերնշանով էր, հենց տեսա նկատողություն արեցի, որ սա օրենքի խախտում է և նա ձենը գցեց գլխին , թե էսա հանում եմ ու սկսեց շուխուր գցել, մյուս կինն էլ սկսեց ռուսերեն խոսել, իսկ հերթի մեջ կանգնածները նրանց լռության ու կարգապահության հրավիրեցին։
Այնուհետև երկու լրագրող նրան ուզում էին նկարակահանել , մոտեցավ նրանց, չգիտեմ ինչ ասաց , լրագրողներն ևս նրան հանդիմանեցին թե դա օրենքի խախտում է։
Իսկ քվեարկության ժամանակ բոլոր մասերը իր ընկերուհու հետ էր գնում, էն դեպքում որ միայն մեկը պետք է քվեարկեր,հավանաբար արդեն ուրիշ տեղ քվեարկել էր, անգամ ուզում էին միասին մտնել քվեախցիկ , երբ իրենց արգելեցին։ Սա չի՞ ձեր դեմքը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Անահիտ Այվազին։
14։55 — «Կա ձայնագրություն` հարևանի տեսախցիկը, որ անընդմեջ ձայնագրում է, ընդհանուր պատկերը հանցագործի հնարավոր է եղել դուրս բերել: Դիմակավորված, կապիշոնով, սպիտակ հագուստով, ձեռքին սև ատրճանակը», – մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Արման Բաբաջանյանը:
Քաղգործիչը նշել է, որ պարկուճի մի մասը մնացել է մեքենայի դիմապակու վրա։
«Ես հաղորդում եմ տվել, ըստ ամենայնի արդեն հարուցվել է քրեական գործ», – ասել է Բաբաջանյանը:
14։10 — Ազատաշեն գյուղում արձակված կրակոցից տուժածներ չկան, հաղորդել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Արարատի մարզի դատախազության կողմից ՔԿ Մասիսի բաժնին հանձնարարվել է դեպքի առթիվ հարուցել քրեական գործ՝ ՔրՕրի 149.2-րդ հոդվածի 2-րդ մասի և 154.4-րդ հոդվածի հատկանիշներով։
Ավելի վաղ «Վերելք» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որ Մասիսի Ազատաշեն գյուղի թիվ 11/11 ընտրատեղամասում կուսակցության վստահված անձը նկատել է խախտումներ, որոնց վերաբերյալ փորձել է ստանալ պարզաբանումներ։ Դրանից հետո ընտրատեղամասից դուրս տեղի է ունեցել վիճաբանություն, սկսվել է ծեծկռտուք: Հայտարարության համաձայն՝ «Վերելք» կուսակցության վստահված անձը և պատգամավորի թեկնածուն տեղափոխվել են հիվանդանոց։
13։55 — «2018-ի ընտրություններին ընտրողների կուտակումներ չկային։ Բայց այս ընտրություններին այն տեղամասերում, որոնց տարածքի մասին ունեինք տեղեկություններ ընտրակաշառքի վերաբերյալ, մեր դիտորդները տեսան «տասովշիկների», և հենց այդ տեղամասերում ընտրողների կուտակումներ էին առավոտ ժամը 8-ին։
Ողջամտությունն այն է, որ մարդ նախընտրում է քնել կիրակի առավոտյան։ Ինչ են անում «տասովշիկները»․ ընտրողներին, որոնք իրենցից որոշակի կախման մեջ են, հրահանգում են գալ առավոտյան ժամը 8-ին և առավելագույն շատ ժամանակ ունենան, որ չեկած մարդկանց բերեն տեղամաս կամ իրենց անելիքները տեսնեն», – ասել է իրավապաշտպան, «Անկախ Դիտորդ» դաշինքի մամուլի խոսնակ Դանիել Իոաննիսյանը՝ ասուլիսի ժամանակ։
13։16 — Երևանի Աջափնյակ համայնքում գտնվող 6/18 տեղամասում հանձնաժողովի անդամը և «Հայաստան» դաշինքի վստահված անձը ընտրողներին քվեաթերթիկները փոխանցելուց ցածրաձայն վանկարկում էին «դեպի ուժեղ Հայաստան»:
Ինչպես հայտնում է Epress.am-ի թղթակիցը, տեղի դիտորդներից մեկը դիմել է նախագահին` տեղեկացնելով ուղղորդման մասին, նախագահը արձագանքել է. «Ոչինչ, խոսում են էլի»: Երկրորդ անգամ դիմելուց հետո կազմվել է արձանագրություն։
12:25 —Ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 316,291 ընտրող կամ ընտրողների 12.2%-ը։ ԿԸՀ հաղորդմամբ՝ Երևանում քվեարկության մասնակիցների թիվը՝ 120.166 է կամ 13.99%:
Իդեպ՝ 2018-ի ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել էր 201,250 ընտրող կամ ընտրողների 7.76%-ը:
12:02 — Երևանի ավագանու «Իմ Քայլը» դաշինքի անդամ Վահե Գևորգյանը լուսանկար է տարածել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ պատկերված է ընտրատեղամասում 24 համարի շապիկով և բեյջով 2 անձ։
«Սա հանցագործություն չի՞», – գրել է Գևորգյանը։ Մեկնաբանություններում իրավապաշտպան Վարդինե Գրիգորյանն արձագանքել է․
«Վարչական կարող է լինել, որպես քարոզչական միջոցառում․ «Քվեարկության և դրան նախորդող օրը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով քարոզչություն կատարելը`առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով»:
Հիշեցնենք՝ 24 համարի տակ հանդես է գալիս ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը։ Հարկ է նշել, որ վերջին օրերին մի շարք ընկերությունների գովազդներում առանձնակի հաճախականությամբ է շրջանառվում 24 թիվը։ Երևանի փողոցներում այս օրերին ևս նկատելի են 24 համարի շապիկներով մարդիկ։
11։41 — Աջափնյակի գրեթե բոլոր ընտրատեղամասերի մուտքի մոտ մարդկանց կուտակումներ են (հերթեր)։ Ընտրատեղամասերը հիմնականում խցանված են բազմաթիվ վստահված անձերով։ Ըստ հաղորդումների, նույնը նկատվում է նաև այլ վարչական շրջաններում։Տեղեկություններ են շրջանառվում, որ որոշ քաղաքական ուժեր հրահանգել են ընտրողներին դուրս բերել կուսակցություններից մեկի քվեաթերթիկները, որպես ապացույց, որ տվյալ ուժին քվե չի տրվել։ Հատկանշական է, որ տեղամասերից դուրս եկող քաղաքացիները հայտնում են, որ քվեախցերի արկղերում հայտնված ավելորդ քվեաթերթիկների մեծ մասը պատռված կամ ճմրթված են։
11:30 — Լոռու մարզի բնակչուհին ձերբակալվել է ընտրություններին մասնակցող դաշինքի օգտին ընտրակաշառք տալու կասկածանքով, հաղորդում է Քննչական կոմիտեն։Մանրամասները՝ այստեղ։
11:13 — «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի՝ վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանը հայտնել է, որ կրակել են իր ավտոմեքենայի վրա։
«Երբ մարդասպանը, գողը, մաֆիոզը ազատության մեջ է այն էլ մասնակցում է ընտրության այսպիսի պատահարներից չենք խուսափելու»,- գրել է Բաբաջանյանը:
10։56 — Հունիսի 20-ին, ժամը 8.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ազատաշեն գյուղի թիվ 11/11 ընտրատեղամասում կրակոցներ են հնչել:
Պարզվել է, որ ընտրատեղամասից դուրս տեղի է ունեցել վիճաբանություն ԲՀԿ և «Վերելք» կուսակցությունների ներկայացուցիչների միջև, ինչի ժամանակ գազային ատրճանակից կրակոց է հնչել: Ատրճանակը վերցվել է: Հանգամանքները պարզվել են: Կատարվում է քննություն:
10:50 — Ընտրությունների վերահսկման կոմիտեն ահազանգեր է ստացել, որ տեղամասային ընտրական հանձնաժողների շատ նախագահներ կուսակցական հրահանգ են ստացել «անցանկալի» քաղաքական ուժերի քվեաթերթիկների դարձերեսին դժվար տեսանելի նշումներ կատարել գրիչով կամ մատիտով, որպեսզի ձայները հաշվելիս այդ քվեաթերթիկներն անվավեր ճանաչվեն։
Կառույցն ընտրողներին կոչ է անում քվեաթերթիկը ծրարի մեջ դնելուց առաջ երկու կողմից ուշադիր զննել այն, և գրիչով կամ մատիտով նշումներ հայտնաբերելիս պահանջել քվեաթերթիկների նոր փաթեթ, ինչպես նաև տեղեկացնել այդ մասին Ընտրությունների վերահսկման կոմիտեին (հեռախոս՝ 060601948 և 099690202)։