Ադրբեջանում երեկ ուշ երեկոյան տեղի է ունեցել 5․5 հզորության ուժաստիճանով երկրաշարժ, ցնցումները զգացվել են նաև հարևան Դաղստանում։
Բաքվում խուճապ է սկսվել, բնակիչներից շատերը լքել են տները:
Ադրբեջանի արտակարգ իրավիճակների վարչությունը հայտնել է, որ ավերածություններ և տուժածներ չկան:
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Խաչմազ քաղաքից 46 կիլոմետր հյուսիս-արևելք, էպիկենտրոնը գտնվել է 35 կիլոմետր խորության վրա։ Հաղորդվում է, որ ցունամիի վտանգ չկա: