հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Սյունիքում  ճանապարհները կֆինանսավորեն ՎԶԵԲ-ը, ԱԶԲ-ն, ԵԱԶԲ-ն և Ֆրանսիան 

Սյունիքում  ճանապարհները կֆինանսավորեն ՎԶԵԲ-ը, ԱԶԲ-ն, ԵԱԶԲ-ն և Ֆրանսիան 

Հյուսիս-Հարավ ճանապարհի ամենաբարդ հատվածը՝ Սիսիան-Քաջարանը, ֆինանսավորելու են տարբեր եվրոպական և եվրասիական բանկեր և ֆոնդեր։ Իսկ  դրա նոր՝ Բագրուշատի թունելի ֆինանսավորումը՝ Կառավարությունը առաջարկվել է Ֆրանսիային։ Այս մասին հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։ 

Նա ԱԺ-ի վավերացմանն է ներկայացրել ճանապարհի հարավային հատվածի նախագիծը։ Սա կառուցվելու է 236 միլիոն եվրո վարկային համաձայնագրով՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ։ Դրանով փոխանցվելու է ԵՄ-ի խոստացած աջաջկությունը՝ «Հայաստանի հարավային շրջանների դիմակայունության ամրապնդման» նպատակով։  

Ղալեչյանը հայտարարել է, որ այս հատվածը 24 կիլոմետր է և կառուցվելու է եվրոպական ստանդարտներով 5 տարվա ընթացում։  «Առաջին անգամ Հայաստանում կկառուցվեն կանաչ կամուրջներ, որոնք կապահովեն վայրի կենդանիների շարժը իրենց միգրացոն ուղիներով»,- ասել է նա խորհրդարանում։։ 


Հյուսիսային ենթահատվածը ֆինանսավորելու է Ասիական զարգացման բանկը։ Քաջարանի թունելի շինարարության համար վարկ է տրամադրելու Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը։

Սիսիան-Քաջարան ճանապարհն ընդհանուր շուրջ 60 կմ է։ Այն ներառում է 5 թունելներ 11 կամուրջներ, 68 հեղեղատներ, 43 հենապատերի կառուցում։