Home / Բանտ / Թբիլիսիում բանտարկված ադրբեջանցի լրագրողը ուշագնաց է եղել

Թբիլիսիում բանտարկված ադրբեջանցի լրագրողը ուշագնաց է եղել

Վրաստանում էքտրադիցիոն ազատազրկման մեջ գտնվող ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովի վիճակը փետրվարի 5-ից ծայրահեղ ծանր է, նա «մի քանի ժամ անգիտակից վիճակում է եղել», հայտնում է «Սոցիալական արդարության կենտրոն» ՀԿ-ն։

«Բժիշկների միջամտության շնորհիվ դուրս է եկել ճգնաժամային վիճակից և այս փուլում կայուն վիճակում է։ Փետրվարի 6-ին ընտանիքի և փաստաբանների խնդրանքով ջուր է խմել, բայց շարունակում է հացադուլը», – ասվում է իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ։

Աֆղան Սադիգովը գտնվում է մեղադրյալների և դատապարտյալների № 18 բուժկանխարգելիչ հիմնարկում։ Հացադուլի ընթացքում արդեն 40կգ նիհարել է։ Այս պահին 56կգ է։

«Քրեակատարողական հաստատության բժիշկների խոսքով հացադուլի հետևանքները կարող են անդառնալի լինել»։

Սադիգովը հացադուլի մեջ է արդեն 140 օր։ Փետրվարի 2-ից հրաժարվել է նաև ջրից։ Առողջական վիճակը վատ էր դեռևս 2020 թվականին Ադրբեջանում ձերբակալության ընթացքում 242 օր հացադուլից հետո։

Ադրբեջանական Azel.Tv լրատվական կայքի գլխավոր խմբագիր Աֆղան Սադիգովին Վրաստանում ձերբակալել են օգոստոսի 4-ին։ Նա տեղափոխվել է Թբիլիսի 2023 թվականին՝ առողջական պատճառներով։ Այնուհետև փորձել է Ստամբուլ մեկնել։ Չեն թողել։ Ասել են, որ Բաքուն արտահանձնման պահանջ է ներկայացրել, Վրաստանից նա կարող է միայն Ադրբեջան գնալ։ Փաստաբանները բողոքարկել են լրագրողի ձերբակալությունը, առաջարկել են գրավի դիմաց ազատ արձակել։ Դատարանը մերժել է միջնորդությունը։ Լրագրողը դիմել է Վրաստանի միգրացիայի հարցերով դեպարտամենտ՝ քաղապաստան հայցելու խնդրանքով։ Սեպտեմբերի 16-ին միգրացիոնը պաշտոնապես մերժել է հայցը։ Վրացական իրավապաշտպաններն ու փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան՝ ընդդեմ միգրացիոն ծառայության։ Սադիգովի կինը և երկու երեխաները կարողացել են լքել Վրաստանը։