2026 թ. հունիս 2, երեքշաբթի
Ռուսաստանը գիտի՝ ինչ անել հայ-ադրբեջանական սահմանին

Ռուսաստանը գիտի՝ ինչ անել հայ-ադրբեջանական սահմանին

Մոսկվան որպես հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի երկարաժամկետ կարգավորում տեսնում է սահմանի նախ՝ սահմանազատման (դելիմիտացիայի), ապա՝ սահմանագծման (դեմարկացիայի) գործընթացի մեկնարկը, անդրադառնալով Սյունիքում և Գեղարքունիքում ստեղծված իրավիճակին՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ — Ուշադիր հետևում ենք Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային միջադեպի հետ կապված իրավիճակին: Ռուսական կողմն ամենաբարձր և գերագույն մակարդակներով կանոնավոր շփումների շրջանակում աջակցություն է ցուցաբերում Բաքվին և Երևանին՝ լարվածության թուլացման հարցում: Մեր երկրների ռազմական և սահմանապահ ծառայությունների գծով գործառնական կապերը պահպանվում են: Հաստատում ենք հրադադարի խիստ պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի հայտարարությունների կատարման անհրաժեշտությունը: Հիմք ենք ընդունում այն, որ նմանատիպ բոլոր միջադեպերը պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ և բանակցային ճանապարհով: Որպես երկարաժամկետ կարգավորում տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը` դրա հետագա սահմանագծմամբ: Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է հետագայում էլ ամեն կերպ նպաստել Հարավային Կովկասում իրավիճակի հետևողական կարգավորմանը։ Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինվորականները հատել են Հայաստանի պետական սահմանը Սյունիքի մարզի Սև լճի հատվածում և փորձել պարփակել լիճը, որի մոտ 30 տոկոսը գտնվում է ադրբեջանական և մոտ 70 տոկոսը՝ հայկական վերահսկողության ներքո։  Ադրբեջանական կողմը ներթափանցել է նաև Գեղարքունիքի ուղղությամբ։ Երկու օր լռելուց հետո Բաքուն կոչ է արել հայկական կողմին «խուճապի չմատնվել», քանի որ ադրբեջանական զինվորներն «ուղղակի զբաղեցնում են իրենց դիրքերը»։ Մայիսի 13-ի Անվտանգության խորհրդի նիստին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը որոշել է դիմել ՀԱՊԿ-ին, ինչպես նաև Պուտինին՝ ռազմական օգնության համար։ Ռուսական կողմը՝ ի դեմս ԱԳՆ-ի, երեկ հայտարարել էր, որ ստեղծված իրավիճակի շուրջ «կրքեր բորբոքելու» պատճառ չկա․ « հանգիստ նստել և քննարկել են, թե ինչպես հանգուցալուծեն իրավիճակը: Մեզ խնդրեցին օգնել, մեր զինվորականները օգնեցին, համաձայնությունն իրագործված է․․․»։ Խոսվել է նաև սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործում աջակցելու պատրաստակամության մասին։ Մյուս կողմից, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձինք և գերատեսչություններ, այդ թվում՝ նախագահ Էմանուել Մակրոնը, Ադրբեջանից պահանջել են անհապաղ հետ քաշել զորքերը հայաստանի տարածքից։ 

Հանրապետական Բեգլարյանի կալանքը երկար չտևեց

Հանրապետական Բեգլարյանի կալանքը երկար չտևեց

Պաշտոնավարման տարիներին հարստացած հանրապետական նախկին չինովնիկ Գագիկ Բեգլարյանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։

Ղարաբաղի Վկաներ Կրոնական Շարժման 5 Դոգմաները

Ղարաբաղի Վկաներ Կրոնական Շարժման 5 Դոգմաները

Ղարաբաղի վկաներ կրոնական կազմակերպության հավերժ թշնամին էլ իհարկե .... դե դու էլ գուշակեցիր ով ա էն որ ասում են "x-ը մնում ա x"․․․

Մինչև այս կետն է ձգվում հայկական դեմոկրատիայի սահմանը

Մինչև այս կետն է ձգվում հայկական դեմոկրատիայի սահմանը

Ի հայտ եկած գաղափարական մեյնսթրիմ ուղղության սլաքը սկսվեց տատանվել մեկ միջակայքում՝ նացիզմից մինչև ֆաշիզմ, ֆաշիզմից մինչև նացիզմ:

Խանութից նիսվելը վերածվեց ազգամիջյան բախումների

Խանութից նիսվելը վերածվեց ազգամիջյան բախումների

Երևան ժամանած Գագիկ Բեգլարյանը դեռ մեկուսարանում է

Երևան ժամանած Գագիկ Բեգլարյանը դեռ մեկուսարանում է

Նա մինչև հեղափոխություն տնօրինել է կապի և տրանսպորտի նախարարության, քաղաքապետարանի, Կենտրոնի թաղապետարանի բյուջեները։

Սրտաբանը ուժեղ ապտակել է 4-ամյա պացիենտին՝ հանգստացնելու համար․ ՔԿ

4-ամյա երեխային, որն ի ծնե ունեցել է սրտի հետ կապված առողջական խնդիր, մարտի 17-ին ծնողները տարել են «Նորք Մարաշ»․․․

ԱՄՆ կպահանջի Ադրբեջանից դուրս գալ Հայաստանի տարածքից

ԱՄՆ կպահանջի Ադրբեջանից դուրս գալ Հայաստանի տարածքից

«ամերիկյան կողմն անընդունելի և սադրիչ է համարել Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական ուժերի իրականացրած գործողությունները...>

«Կրքերը բորբոքելու պատճառ չեմ տեսնում»․ Լավրովը՝ Սյունիքի մասին

«Կրքերը բորբոքելու պատճառ չեմ տեսնում»․ Լավրովը՝ Սյունիքի մասին

Ավելի վաղ խնդրին անդրադարձել էր նաև Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը․․․

Հավերժական Ֆաշիզմ․ սև բլուզավորին նայելու տասնչորս եղանակ

Հավերժական Ֆաշիզմ․ սև բլուզավորին նայելու տասնչորս եղանակ

Այնքան հարմար կլիներ, եթե մեկը դուրս գար հա­մաշխարհային բեմ ու ասեր. «Երազում եմ վերաբացել Օս­վեն­­ցի­մը, ուզեմ եմ, որ սեւ շապիկները նորից քայլեն․․․»։

Կեղտի մեջ պանիր արտադրողներին ժամանակ է տրվել խախտումները վերացնելու համար

Կեղտի մեջ պանիր արտադրողներին ժամանակ է տրվել խախտումները վերացնելու համար

- 500 գրամանոց 3,2% յուղայնությամբ մածունի մակնշումը չի համապատասխանել օրենսդրական ակտերով...

Տեր-Պետրոսյանը անտեսում է արժեքների դերը քաղաքականությունում

Տեր-Պետրոսյանը անտեսում է արժեքների դերը քաղաքականությունում

Պարզ չի, թե ինչու պետք է երեք նախագահների դաշինքի հաղթանակի պարագայում սաստիկ ներքաղաքական հակամարտություն չլիներ․․․