Home / Հայաստան / Աժ֊ում խոսել են Շանթ Հարությունյանի և Սուրիկ Խաչատրյանի որդիների վճիռների մասին

Աժ֊ում խոսել են Շանթ Հարությունյանի և Սուրիկ Խաչատրյանի որդիների վճիռների մասին

Արդարատադության բացակայությունը, ազատազրկվածների վաղաժամ ազատման հանձնաժողովի անգործություն և ժամանակավոր պահպանման խցերում տիրող անմարդկային պայմաններ․ այս 3 խնդիրներն այսօր Ազգային ժողովում հնչեցրած իր ելույթում առանձնացրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի տարեկան զեկույցին:

«Հասկանալի չէ` ինչու 4 տարով, թեկուզ պայմանական, ազատազրկել է Շահեն Հարությունյանը, մինչդեռ մեկ այլ երիտասարդ` Սյունյաց արքունիքից, անգամ մեկ օր պատիժ չի կրել»,- ասել է Զոհրաբյանը՝ համեմատելով քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդու դեմ դատավճիռը և Սյունիքի ՀՀԿ֊ական մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն ազատ արձակելու որոշումը, չնայած վերջինս մասնակցել էր միջադեպի, որի հետևանքով մահացել էր Ավետիք Բուդաղյանը։

Այդ համատեքստում Նաիրա Զոհրաբյանը պատահական չի համարում այն, որ Սյունիքի մարզպետի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին «արյան բաղնիքներով» է սպառնացել:

Անդրադառանալով ազատազրկվածների վաղաժամ ազատման հանձնաժողովի գործունեությանը` Զոհրաբյանն ասել է, որ ՄԻՊ-ը պետք է ուշադրություն դարձնի այն հանգամանքին, որ այդ հանձնաժողովը չի գործում:

Նշենք, որ պատժի երկու երրորդը կրելուց հետո օրինակելի վարք դրսևորած դատապարտյալները դիմում են հանձնաժողովին` վաղաժամ ազատման համար, սակայն Հայաստանում նրանց դիմումները հիմնականում մերժվում են:

ԲՀԿ-ական պատգամավորը խոսել է նաև ժամանակավոր պահման խցերի մասին՝ նշելով, որ այժմ մեկ խցում 20-30 մարդ են պահում: Զոհրաբյանը հույս է հայտնել, որ նոր քրեկան օրենսգրքով կալանքը որպես խափանման միջոց համատարած չի կիրառվի, ինչպես այժմ է արվում, սակայն գերբեռնվածության հարցը չի կարող սպասել մինչև նոր օրենսգրքի ընդունումը: