հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Human Rights Watch-ը Հայաստանի իշխանություններին կոչ է անում ազատել Գևորգ Սաֆարյանին

Human Rights Watch-ը Հայաստանի իշխանություններին կոչ է անում ազատել Գևորգ Սաֆարյանին

Human Rights Watch միջազգային իրավաշապտպան կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին  կոչ է արել ազատ արձակել «Նոր Հայաստան» նախաձեռնության ներկայացուցիչ, ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին:

Հունվարի 8-ին տարածած հայտարարության մեջ իրավապաշտպաններն ընդգծում են, որ ՀՀ իշխանությունները պետք է ոչ միայն ազատեն Սաֆարյանին և անկողմնակալ կերպով քննեն նրա դեմ առկա մեղադրանքը, այլ նաև ուսումնասիրեն հունվարի 1-ի հավաքի ժամանակ ոստիկանության գործողությունները, իրավապահների կողմից մտքի ու խոսքի արտահայտման և հավաքների ազատության հավանական խոչընդոտման փաստը:

Human Rights Watch-ը հիշեցնում է, որ Գևորգ Սաֆարյանը բերման է ենթակվել Երևանի Ազատության հրապարակից հունվարի 1-ին՝  01:00-ի սահմաններում, երբ քաշքշոց է սկսվել «Նոր Հայաստան» շարժման ներկայացուցիչների կազմակերպած հանրային միջոցառման ժամանակ։ Իշխանությունները Գևորգ Սաֆարյանի դեմ  մեղադրանք են առաջադրել հունվարի 3-ին՝ ոստիկանության դեմ բռնություն կիրառելու  հատկանիշներով։ Դատարանը բավարարել է Սաֆարյանի նկատմամբ 2-ամսյա կալանք սահմանելու մասին մեղադրող դատախազի միջնորդությունը։

«Հաշվի առնելով միջադեպի աննշան բնույթը՝ երկու ամսվա կալանքը բնավ արդարացված չէ։ Մինչ դատական գործընթացի մեկնարկը կալանքի կիրառումը պետք է ոչ թե համատարած կանոն լինի,այլ վերջին միջոցը՝ միայն այն դեպքերում, երբ կա պատճառաբանված կասկած, որ անձը կարող է խուսափել արդարադատությունից», –  հայտարարել է Human Rights Watch-ի Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն Գիորգի Գոգիան:

Իրավապաշտպան կազմակերպությունը Սաֆարյանին ազատ արձակելու կոչով հունվարի 5-ին դիմել էր նաև ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին։