Home / Հայաստան / «Բարև Երևան»-ն առաջարկում է Ղարաբաղում զոհվածների անուններով փողոցներ անվանակոչել

«Բարև Երևան»-ն առաջարկում է Ղարաբաղում զոհվածների անուններով փողոցներ անվանակոչել

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն առաջարկում է մայրաքաղաքի մի քանի փողոց կոչել ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների անուններով։

«Լսելով զոհված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի (ծնվ. 1996թ.) ծնողների և հարևանների ցանկությունները՝ առաջարկում ենք Երևանի Արաբկիր 45-րդ փողոցը կոչել հերոսի անունով», – ասված է քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված նամակում։

Նման բանավոր առաջարկ խմբակցությունն ունի նաև զոհված Արմենակ Ուրֆանյանի (ծնվ. 1990 թ.) հարևաններից. Արմենակը բնակվում էր Երևանի Գաջեգործների 40 շենքի 16-րդ բնակարանում:

Բախշյանը հույս է հայտնել, որ առաջարկները հավանության կարժանանան նաև Երևանի ավագանու մյուս երկու խմբակցությունների՝ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի կողմից, և առաջիկա ավագանու նիստում կդրվեն քվեարկության: