հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / «Սասնա ծռերի» երեք անդամներ վիրավոր են. գնդի տարածքից պայթյուններ են լսվում (թարմացվում է)

«Սասնա ծռերի» երեք անդամներ վիրավոր են. գնդի տարածքից պայթյուններ են լսվում (թարմացվում է)

21:40-ի սահմաններում ՊՊԾ գնդի տարածքից կրակոցների և պայթյունների ձայներ են լսվում:

19:40 Ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ խմբհի անդամներից վիրավորվել են ևս երկուսը և տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց անուններն են՝ Արթուր Մելքոնյան ու Արմեն Լամբարյան:

ՊՊԾ գնդի տարածքի հարակից թաղամասներից կրակոցները լսելի են:

Լուսանկարում՝ Արմեն Լամբարյանը՝ ձախից, Արթուր Մելքոնյանը՝ աջից

lambaryan-melkonyan

19:15 ՊՊԾ գնդին մոտ գտնվող տների բնակիչները Epress.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել են, որ 19:10-ից  մոտ 5 րոպեի ընթացքում գնդի տարածքից պարբերաբար կրակոցներ են լսվել: 19:25 դրությամբ կրակոցները դադարել են, ապա կրկին վերսկսվել: Խորենացի փողոցի այն հատված, որը հուլիսի 17-ից փակ է, սկսել են ոստիկաններ ժամանել: Նրանք արդեն հագնում են հանդերձանքը, վերցնում են վահանները և պատրաստվում են ամբողջ երկայնքով փակել ճանապարհը, ինչպես նախորդ օրերին, երբ մարդիկ երթով հասնում էին Խորենացի (բացառությամբ երեկվա): 

policeman1

18:30  «Սասնա ծռեր» խմբի ֆեյսբուքյան էջում նշված է, որ Արայիկ Խանդոյանը ոսկրի վիրավորում չի ստացել, վնասվածքը մկանային է: 

17:15 Հուլիսի 17-ին Էրեբունի համայնքում գտնվող պարեկապահակային ծառայության գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը վիրավոր է։ Այս մասին նշված է «Սասնա ծռեր» խմբի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում։ 

1in.am֊ի հետ զրույցում խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը նշել է, որ ՊՊԾ գնդի վրայով անօդաչու սարք են նկատել. «Արայիկ Խանդոյանը մոտեցավ պարզելու, թե ինչ են նետում անօդաչու թռչող սարքից՝ դա արդյո՞ք ռումբ է, թե ոչ։ Այդ պահին դիպուկահարից արձակված կրակոցից Խանդոյանը ոտքից վիրավորվեց»: Ավետիսյանը չի մանրամասնել, արդյո՞ք գնդի տարածքում գտնվող բժիշկները կարող են օգնել Խանդոյանին, թե ոչ՝ ընդգծելով, որ ժամանակը ցույց կտա: Նա նշել է, որ նման կերպ շարունակելու դեպքում, իրենք նույնպես կդիմեն զենքի միջոցով ինքնապաշտպանության։

Նշենք, որ ավելի վաղ իրավապահ մարմինների ներկայացուցիչները ոտքերից վիրավորել էին խմբի անդամներին Աշոտ Պետրոսյանին և Հովհաննես Հարությունյանին, ապա Պավել Մանուկյանին և նրա որդուն՝ Արամ Մանուկյանին: