Home / Բնապահպանություն / ՍԴ-ի նոր ղեկավարի հոր անունով հին բիզնեսի մասին

ՍԴ-ի նոր ղեկավարի հոր անունով հին բիզնեսի մասին

2013 թվականին լրագրողական հետաքննության արդյունքում ուսումնասիրելով ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի գրանցամատյանը պարզեցի, որ «Մեգո-Գոլդ» ՍՊԸ-ն գրանցվել է դեռեւս 2000 թ. դեկտեմբերի 11-ին, որի հիմնադիրը արդարադատության նախկին նախարար, իսկ այսօր արդեն Սահմանադրական դատարանի նախագահ, կեղծարար` Հրայր Թովմասյանն է:

Որպես ընկերության իրավաբանական հասցե` նշված էր Թովմասյանի հայրական տան հասցեն` նրա ծննդավայր՝ Արարատի մարզի Դարակերտ գյուղ: 2000 թ, երբ հիմնադրում էր «Մեգո-Գոլդ» ընկերությունը` ոսկու հանք շահագործելու նպատակով, Հ. Թովմասյանն աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում` որպես իրավախորհրդատվական ծառայության առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ, ծառայության ղեկավարի տեղակալ:

Սա այն ընկերությունն է, ով ավելի քան 10 տարի շահագործեց Թուխմանուկի ոսկու և բազմամետաղային հանքավայրը: Իսկ վերոհիշյալ անձնավորության հովանավորչությամբ ավիրվեց Ապարանի տարածաշրջանի որոշ հատված, մեծ վնաս հասցնելով Մելիքգյուղի եւ հարակից համայնքերի շրջակա միջավայրին, ջրային ավազանին, հողային ֆոնդին, մարդկանց առողջությանը և այլն:

Դեռևս 18 տարի առաջ Թովմասյանը հավանաբար չեր պատկերացնում, որ երկու տասնամյակ անց նա կդառնա Սահմանադրական դատարանի նախագահ ու կլինի անձեռնմխելի մինչ 70 տարեկանը, իր վրայից «թոթափելով» տարիների կեղտերը…

Դեռևս 2016 թվականի դեկտեմբերին այդ հարցը նաեւ բարձրացրեցի ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում, որտեղ ներկայացվեց, թե ինչ աշխատանք է տարվել եւ ինչպես է պետության հովանավորչությամբ քայքայվում տնտեսությունը, համայնքերը, իսկ հասարակաությունը շատ հարցերում չի վստահում պետական և արդարադատության համակարգին:

լրագրող Գալուստ Նանյան
աղբյուր՝ Ֆեյսբուքի էջ