Home / Հայաստան / Խոշոր ընկերություններում չարաշահումներ են գրանցվել հղիների վճարումների հետ կապված․ «Ժողովուրդ»

Խոշոր ընկերություններում չարաշահումներ են գրանցվել հղիների վճարումների հետ կապված․ «Ժողովուրդ»

Հայաստանյան մի շարք ընկերություններ պոտենցիալ հղի կանանց բերել, «հաստիք» են տվել` ակնհայտ բարձր աշխատավարձով, որպեսզի հղիների անունով մեծ փող ստանան ՀՀ պետբյուջեից: Այս մասին իր այսօրվա համարում գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Թերթը նշում է, որ ՀՀ Վերահսկիչ պալատի համաձայն, օրինակ․ «Ղ-Տելեկոմ»-ի (ապրանքանիշը «Վիվասել֊ՄՏՍ») բաժանորդների սպասարկման վարչության պետին 2013թ. նոյեմբերին վճարվել է 30 մլն.400 հազ. դրամ (մոտ 71 հազար ԱՄՆ դոլար) հղիության և ծննդաբերության նպաստ: Այս գումարը գոյացել է, քանի որ նա 1 տարվա ընթացքում ստացել է շուրջ 18 մլն. դրամի (մոտ 43 հազար ԱՄՆ դոլար) պարգևատրում:

«Երևանի կոնյակի գործարան»֊ի տնօրենի տեղակալին 2013թ. մարտին վճարվել է հղիության և ծննդաբերության նպաստ` 9 մլն 918 հազ. դրամ (մոտ 23 հազար դոլար), քանի որ նրա` 2012թ. հոկտեմբերի աշխատավարձը և հավելավճարը կտրուկ բարձրացել են` հասցնելով 5 մլն 216 հազ. դրամի (մոտ 13 հազար դոլար), իսկ հղիությունից հետո իջեցրել են մինչև 1 մլն. դրամ (2500 դոլար):

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում