հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Արամ Մանուկյանի վրա հարձակված անձը բերման է ենթարկվել, պնդում է ոստիկանությունը

Արամ Մանուկյանի վրա հարձակված անձը բերման է ենթարկվել, պնդում է ոստիկանությունը

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակում կատարած անձը բերման է ենթարկվել ոստիկանություն: Այս մասին այսօր առավոտյան հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Համաձայն պաշտոնական հաղորդագրության, կասկածյալը 41-ամյա Արշակ Սվազյանն է, ով բերման է ենթարկվել դեկտեմբերի 14-ին, ժամը 07.30-ի սահմաններում Երևանի Ծովակալ Իսակովի 30 հասցեի մոտից: Այլ մանրամասներ ոստիկանությունն առայժմ չի հայտնում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ի երեկոյան անհայտ անձը Մանուկյանի բնակության վայրում՝ Սոսեի 2/2 հասցեում գտնվող շենքի շքամուտքում հարձակվել էր պատգամավորի վրա, ոչինչ չասելով՝ դեմքին հարված է հասցրել ու փախել։ Մանուկյանի դեմքին՝ աջ աչքի շրջանում, պատռվածք է եղել։ Նրան քննել է դատաբժիշկը, պատգամավորը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։