Home / Տեսանյութեր / Սերժ Սարգսյանը փոխեց ճանապարհը․ Գասպարին վստահ է՝ իր պատգամը նրան հասավ

Սերժ Սարգսյանը փոխեց ճանապարհը․ Գասպարին վստահ է՝ իր պատգամը նրան հասավ

Ինժեներ, նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին այսօր առավոտյան Դեմիրճյան փողոցում կանգնել է Սերժ Սարգսյանի ավտոշարասյան առջև՝ վանկարկելով «Սերժի՛կ, սրիկա»:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում Գասպարին գրել է, որ այդպիսով արտահայտել է իր վերաբերմունքը. «Իհարկե էնպես չի, որ սս-ը չգիտի՝ ինչ են մտածում մարդիկ իրա մասին… Ես կարող էի իմ կարծիքը գրել ասենք՝ ՖԲ-ում, կամ դա հնչեցնել Ազատության հրապարակում… բայց ես ընտրեցի էդ եղանակը»։

Еpress.am-ի լրագրողի հետ զրույցի ժամանակ Գասպարին պատմել է, որ ինքը նույնատիպ ակցիա էր արել նաև մեկ ամիս առաջ և այդ օրվանից առավոտյան ժամերին, երբ ինքը զբոսնելու է դուրս գալիս, մի քանի ոստիկաններ հետևում են իրեն:

«Այսօր նույնպես իմ կողքից քայլելով գալիս էին [ոստիկանները], ես փողոց դուրս եկա, արտահայտեցի իմ վերաբերմունքը սս-ի հանդեպ: Նա [Սերժ Սարգսյանը] ակնհայտ լսեց ինձ, ճանապարհը շեղեց: Իմ պատգամը կարծում եմ տեղ հասավ»,- պատմել է Գասպարին:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում Գասպարին գրել էր նաև, որ «տեղում ներկա էին Շմայսը (ԱԺ ՀՀԿ֊ական պատգամավոր Առաքել Մովսիսյան֊խմբ․) և ԱԺ օլիգարխների ախրանիկները»:

Գասպարին ասել է, որ որոշ ժամանակ ոստիկանները իրեն պահել են մայթի վրա, խորհրդակցել են իրենց վերադասների հետ, թե ինչպես վարվեն իր հետ, ապա ազատ են արձակել:

Tekali Taxi