հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Ինչպես են Վալերի Օսիպյանն ու Վարդան Եղիազարյանը հանգիստ խղճով հաց ուտում»

«Ինչպես են Վալերի Օսիպյանն ու Վարդան Եղիազարյանը հանգիստ խղճով հաց ուտում»

Արևիկ Հարությունյանը բնակվում է հուլիսի 17-ին գրավված ՊՊԾ գնդի շենքին հարակից Բուռնազյան փողոցում: Փողոցի բնակիչների մի մասը հեռացել են տարածքից: Ինքը՝ Հարությունյանը, Epress.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ իր ընտանիքի մի մասը նույնպես գնացել է տանից բարեկամներից մոտ, սակայն ինքը մնացել է և ընտանիքի ևս մի քանի անդամներ մնացել են՝ ընտանիքը մեծ է,  «այդքանով երկար ժամանակ չենք կարող ուրիշի տանը բնակվել»:

Հարությունյանն այսօր առավոտյան եկել էր Խորենացի փողոց, միացել քաղաքացիներին, ովքեր պահանջում էին սնունդ փոխանցել ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին:

Հարությունյանը նշել է, որ պատրաստ է  պատրաստ է երկար ժամանակ նման կարգավիճակում՝ ոստիկաններով արգելափակված փողոցում ապրել, միայն արյունահեղույթյուն չլինի.  «Ինձ պարզապես հետաքրքիր է, թե ինչպես են Վալերի Օսիպյանն ու Վարդան Եղիազարյանը հանգիստ խղճով հաց ուտում: Ես համոզված եմ, որ ՊՊԾ շենքում գտնվելու ժամանակ տղաներն իրենց վերջի հացն անգամ իրենց հետ կիսել են: Ես ուզում եմ նրանց հարցնել, թե ինչպես են ազատ արձակվելուց հետո հանգիստ հացը ծամում ու կուլ տալիս, երբ տղաներն այնտեղ ուտելու բան չունեն: Իշխանություններն այս խղճուկ միջոցով փորձում են ճնշել այն տղաներին, ովքեր իրենց կյանքն ու առողջությունն են դրել հայրենիքի համար»:

Նշենք, որ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին ՊՊԾ գնդի տարածքից բաց են թողել շաբաթ օրը, որից հետո «Սասնա ծռերի» անդամները սնունդ չէին ստացել: Այսօր առավոտյան քաղաքացիներից մեկը սնունդով բեռնված մեքենայով ճեղքել էր ոստիկանական պատնեշը և հասել գրաված գնդի տարածք: