2018 թվականի դեկտեմբերի 2-ին Գյումրու ռուսական ռազմակայանում ծառայություն անցնող զինվորներից մեկը ծեծելով ու շշով հարվածելով սպանել է 57-ամյա Ջուլիետա Ղազարյանին, ով պարզապես փողոցները մաքրող հավաքարար էր:
Այս դեպքը, սակայն, առաջինը չէ և նախկինում բազում են եղել դեպքեր, երբ Հայաստանում ծառայող ռուսաստանցի զինվորականները սպանել են գյումրեցիներին: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութ է տարածել, որում վերհիշել է այդ դեպքերը։