Home / Կրթություն / Ադրբեջանի ուսումնական հաստատություններում իսլամ կդասավանդեն

Ադրբեջանի ուսումնական հաստատություններում իսլամ կդասավանդեն

Դպրոցում իսլամ ուսումնասիրելու հարցը քննարկում են աստվածաբանները, այնինչ, բուհերի համար նախատեսված դասագրքերն արդեն պատրաստ են։

2020 թվականի սեպտեմբեր ամսից Ադրբեջանի բուհերում որպես պարտադիր դասավանդում կներդրվի իսլամի և այլ կրոնների մասին պարտադիր առարկան։ ONA գործակալությունը, հղում անելով կրոնական կառույցների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլիին, չի բացառում, որ իսլամ կդասավանդվի նաև տարրական դասարաններում։

Դպրոցում իսլամ ուսումնասիրելու հարցը քննարկում են աստվածաբանները, այնինչ, բուհերի համար նախատեսված դասագրքերն արդեն պատրաստ են։ Գուրբանլին նաև նշել է, որ դասընթացի ավարտին ուսանողները քննություն պետք է հանձնեն։

Ադրբեջանն աշխարհիկ երկիր է, որտեղ կրթությունը տարանջատված է կրոնից։ Երկրում նաև օրենք է գործում, որն արգելում է կրթական հաստատությունում ցանկացած կրոնական ծեսի անցկացումը։