Home / Հայաստան / Նոր իշխանություններին սատարել իրապես Ազատ և Անկախ պետականության ուղին համարձակորեն ընտրելու գործում

Նոր իշխանություններին սատարել իրապես Ազատ և Անկախ պետականության ուղին համարձակորեն ընտրելու գործում

Պահպանողական կուսակցության հայտարարությունը Հունիսի 14-ի մասին
31.05.2019թ.
Երևան

Պահպանողական կուսակցությունը
– հիմք ընդունելով՝
• ԵԽԽՎ 1481 բանաձևը,
• «Հայաստանի Հանրապետության տոների եվ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքը,
• «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը,
– կարևորելով՝
• միջազգային հանրության հետ համատեղ ուժերով մարդկության դեմ հանցագործությունների դատապարտմանը և կանխարգելմանն ուղղված ջանքերում հայ ժողովրդի ներդրումը,
• Հայաստանի հանրապետության՝ որպես քաղաքակիրթ աշխարհի հարազատ մաս զարգանալու տեսլականը,
– կոչ է անում
• ՀՀ գործադիր, օրենսդիր և դատական իշխանություններին՝ հունիսի 14-ին այցելել Բռնադատվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել խորհրդային բռնազավթման տարիներին բռնադատված բազմամիլիոն անմեղ մարդկանց հիշատակին,
• ՀՀ քաղաքացիներին՝ Չարիքի կայսրության զոհերի հիշատակի ոգեկոչմամբ նոր իշխանություններին սատարել իրապես Ազատ և Անկախ պետականության ուղին համարձակորեն ընտրելու գործում:

Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ