Կեսգիշերին Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ, առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը տեսանյութ է հրապարակել, որում պատմում է, թե ինչպես են բեռնատարով աղբ բերել և լցրել Արշակունյաց պողոտայի մի հատվածում։ Տեսանյութն ուղղորդվում է նրա՝ «Որ ասում ենք սաբոտաժա!!! Բռնեցինք ֆուռը բերել հատուկ աղբա թափել !!!» գրառմամբ։
«Բերել են ու այ սենց սիրուն սաղ ստեղ դատարկել են։ Առավոտը ֆոտոները լցնելու էին ինտերնետ ու գոռային «աղբը, աղբը»։ Այ սրա համար ա սաղ արվել։ Էն էլ վարորդն ա։ Հեսա, էս էլ աղբամանն ա, խնդրեմ։ Ու նայեք՝ ինչ քանակի աղբ են բերել։ Մի ֆուռ աղբ բերել են․․․ էս Արշակունյաց փողոցից նեղայինն ա՝ դեպի «Ձյունիկ սառնարան», էս արանքն ա։ Այ սենց էլ սենսացիոն ֆոտոներ են ինտերնետում հայտնվում հետո», – տեսանյութում ասում է Սարգսյանը։
https://www.facebook.com/SargsyanAshot/videos/2561572920556282/
Այս ամենը տեղի է ունենում «Սանիթեք» ընկերության անգործության և քաղաքապետարանի՝ խնդիրը լուծելու փորձերի ֆոնին։ Ավելի մանրամասն՝ այստեղ