2019թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 03։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ներսես Հակոբյանի ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառով անմիջապես կանչվել է շտապօգնություն, որի կողմից ժամը 03։40-ի սահմաններում արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։
Հակոբյանը (ծնված 1965թ․) մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների խոշոր չափերով ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը), նախկինում երեք անգամ դատապարտված էր եղել։