Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել ՀՀԿ նախագահ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հանդիպումը` վերջինիս նախաձեռնությամբ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀԿ ԳՄ և ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներ:
Ըստ երրորդ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության, դեսպան Թրեյսին ասել է․ «Ես արժևորում եմ ԱՄՆ դեսպանատան երկարամյա հարաբերությունները Հայաստանի քաղաքական կուսակցությունների, այդ թվում՝ ՀՀԿ-ի հետ։ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի ժողովրդավարական, տնտեսական ու սոցիալական կառավարմանն աջակցելու իր հանձնառությանը, ինչպես դա եղել է մեր դիվանագիտական հարաբերությունների 27 տարիներին»:
Հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի դեսպանը Սերժ Սարգսյանից հետաքրքրվել է Հանրապետական կուսակցության առաջիկա ծրագրերով ու գործունեության ուղղություններով և հավաստիացրել, որ այսուհետ նման հանդիպումներ պարբերաբար կնախաձեռնվեն, մասնավորապես նշված է հաղորդագրությունում։