Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին և նրա հիմնադրած «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» (ՖԲԿ) աշխատակիցները դատի են տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ՖԲԿ֊ի դեմ հարուցված փողերի լվացման գործի հետ կապված։ Նրանք պահանջում են ապօրինի համարել անգործությունը երկրի առաջնորդի կողմից, ով ոչ մի կերպ չի արձագանքում ՖԲԿ աշխատակիցների սահմանադրական իրավունքների ոտնահարմանը։
Նավալնին ու նրա համակիրները կարծում են, որ Պուտինն է կանգնած հիմնադրամի դեմ քրեական գործի հետևում, քանի որ կազմակերպության աշխատակիցների նկատմամբ ապօրինի հետապնդումներն իրոք հսկայական մասշտաբների են հասնում։ Նրանք պնդում են, որ նախագահն ինքն է քննչական մարմիններին հանձնարարել քրեական գործեր հարուցել հիմնադրամի աշխատակիցների նկատմամբ՝ ՖԲԿ֊ի հակակոռուպցիոն հետազոտություններին խոչընդոտելու և «իշխանությունը բռնի պահելու» նպատակով։
Որպես հայցվոր կողմ ներկայացել է 14 հոգի, այդ թվում՝ Ալեքսեյ Նավալնին, Գեորգի Ալբուրովը, Վյաչեսլավ Գիմադին, Կիրա Յարմիշը և Ալեքսանդր Պոմազուևը։ Նրանք պատրաստակամություն են հաստատել իրենց դիրքորոշումն անկապ դատարանում։
Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ոստիկանությունը մեծածավալ խուզարկություններ էր իրականացնում Ալեքսանդր Նավալնու Ռուսաստանի տարբեր քաղաքներում գտնվող շտաբերում և ՖԲԿ գրասենյակներում։ Քննչական կոմիտեի վարկածով, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի աշխատակիցներն ապօրինի ձևով 75մլն ռուբլի են ստացել և այդ գումարները փոխանցել հիմնադրամին։ Գործով կասկածյալներ դեռևս չկան։