Home / Հայաստան / Վերականգնել աշխատանքի պետական տեսչությունը

Վերականգնել աշխատանքի պետական տեսչությունը

Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո արդիական դարձավ նաև այդ իրավիճակում աշխատանքային իրավունքների պաշտպանության խնդիրը։

Համացանցում տեղեկություններ հայտնվեցին գործատուների կողմից աշխատանքային իրավունքների խախտումների մասին։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը առաջարկում է վերհիշել, թե ինչ խնդիրներ են արձանագրել կազմակերպության վարած 18 գործերի շրջանակում 2019 թ․-ի դրությամբ։

Ըստ այդ գործերի՝ աշխատանքային իրավունքների խախտումների հանգեցնող հիմնական խնդիրներն են՝ աշխատավայրում գործատուի կամ այլ աշխատակիցների կողմից գործատուի գիտությամբ խտրականության դրսևորումները, աշխատանքից անհիմն ազատումները, չհիմնավորված կարգապահական տույժերի կիրառումներ, ոչ համարժեք վարձատրության, աշխատավարձի սխալ հաշվարկներ, վերջնահաշվարկի չկատարում, աշխատանքային պայմանագիրը լուծելուց առաջ այդ մասին սահմանված կարգով չծանուցելը, աշխատողի առողջությանը պատճառված վնասի չհատուցելը։

ՀՔԱՎ-ը այս վերլուծության արդյունքում վերհանել էր իրավական խնդիրներ և ներկայացրել դրանք լուծելու առաջարկներ։

  1. վերականգնել աշխատանքի պետական տեսչությունը՝ վերջինիս վերապահելով իրավական լայն լծակներ և բավարար գործիքակազմ աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողության իրականացման համար,
  2. օրենսդրական մակարդակով արգելել խտրականության բոլոր դրսևորումները,
  3. ստեղծել իրավական երաշխիքներ՝ ապահովելու գործատուի ոչ օրինաչափ գործողությունները բարձրաձայնող աշխատողին գործատուի անհիմն և ապօրինի հետապնդումներից պաշտպանելու համար,
  4. ստեղծել աշխատանքային հարաբերություններում խտրականության զոհերին իրավական, հոգեբանական աջակցություն ցուցաբերող անկախ մարմին:

Հիշեցնում ենք, որ ստեղծված իրավիճակում աշխատանքային իրավունքների խախտման դեպքում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ կարող եք դիմել հետևյալ կոնտակտներով՝

Սոֆյա Պետրոսյան
️ 077-930-579 (նաև viber, signal)
📩 [email protected] 

Սամսոն Գալստյան
️ 041102324
📩 [email protected]