Հունիսի 14-ին Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում կբացվի «Ամաչել և նախանձել ստիպող արվեստ» ցուցահանդեսը։ Նշենք, որ 2020 թ․ համաճարակի պայմաններում ՆՓԱԿ-ն անցել է միջոցառումների վիրտուալ ներկայացման տիրույթ։
Ցուցահանդեսի մասին տեքստում համադրող, արվեստագետ Արման Գրիգորյանը գրում է․
– Տեսնելով իրական արվեստի գործ՝ հանդիսատեսը պիտի ամաչի, որ ինքն արվեստագետ չէ, որ չունի այդքան ազատություն՝ ազատ ժամանակ, ազատ միջոցներ, ազատ երեւակայություն, ազատություն` ուրիշներին ազատագրելու համար, եւ այդ Մեծ Ազատությունից ծնված անբացատրելի ներքին համոզմունք, որ իր գործը բարիք է կյանքի իմաստը փնտրող ցանկացած մեկի համար:
Այլընտրանքային արվեստի ամենամյա՝ 24-րդ փառատոնը ՆՓԱԿ-ի տարեկան միջոցառումների ավանդական բացումն է։
նկարում ՝Արման Գրիգորյանի «Սիրո և համերաշխության հեղափոխություն» կտավն է (Arman Grigoryan – Revolution of Love and Solidarity, 2020, oil on canvas, 200x250cm)