Home / Բանտ / Խալիֆայության ավերակների և Սիրիական ճամբարներում մնացած կանանց մասին

Խալիֆայության ավերակների և Սիրիական ճամբարներում մնացած կանանց մասին

Ջիհադի հավատարիմ հետևորդնե՞ր, թե՞ բռնության ենթարկված կանայք։ Ապագա ահաբեկիչնե՞ր, թե՞ խալիֆայությունում ճիշտ կրոնական կյանքով ապրելու նկարագրությամբ հիացած երիտասարդ մայրեր։ Այս հարցի պատասխանը, կարծես, չգիտի ոչ ոք։ Արդյունքում, Սիրիայի հյուսիսում տեղակայված ճամբարներում՝ առանց վերադարձի հնարավորության, շարունակում են ապրել աշխարհի տարբեր ծայրերից ժամանած կանայք՝ անապատային անբարենսպաստ պայմաններում ծնված իրենց երեխաների հետ։

Շատերը պարզապես խնդրում են ապահովել իրենց վերադարձը հայրենիք, պատրաստ են իրենց երկրներում քրեական պատասխանատվության ենթարկվել՝ միայն թե կարողանան դուրս գալ վրանային ճամբարից ու հարզատների մոտ վերադառնալ։

Ոմանք էլ սպասում են, որ «Իսլամական պետությունը» (ԻՊ) կվերածնվի ու կփրկի իրենց։

Ինչպե՞ս որոշել, կարելի՞ է այս մարդկանց վերադարձնել հայրենիք, թե՞ նրանք վտանգ են ներկայացնում հասարակության համար։

«Շնորհավորում եմ, ուխտի, մենք հիջրա ենք արել»

Ռուսաստանի քաղաքացի 16-ամյա Ֆարիդա Աբալաևան (անունը փոխված է) սոցիալական ցանցերով ծանոթացել էր ինչ֊որ երիտասարդի հետ։ Ընկերացել էին, խոսում էին հիմնականում իսլամական ուսմունքից։ Կես տարի անց նրանք նշանվել են։ Փեսացուն խոստացել է, որ հարսանիքից հետո Սաուդյան Արաբիա կտեղափոխվեն, իսկ մինչ այդ ինքը պետք է ժամանակավոր Թուրքիա մեկնի՝ գումար աշխատելու։ Շուտով Թուրքիա է մեկնում նաև Ֆարիդան։ Այնտեղ աղջկան դիմավորում են ու մեքենայով տանում անհայտ ուղղությամբ։

«Ինչ֊որ պահի ասացին, որ իրերս վերցնում ու դուրս գամ․ իբր մեքենայի հետ էին խնդիրներ առաջացել։ Դիմացս մոտ 80մ երկարությամբ դաշտ էր»,- հիշում է Ֆարիդան։

Հետո մեկ այլ մեքենա նրան տարել ու իջեցրել է կիսաքանդ կեղտոտ տան մոտ։

«Վախեցել էի։ Մի կնոջ հարցրեցի՝ ուր ենք։ Պատասխանի փոխարեն նա ինձ գրկեց ու ասաց․ «Շնորհավորում եմ, ուխտի (արաբերենից թարգմանաբար՝ «քույր»)»։ Հարցրեցի՝ ինչը։ Զարմացած վրաս նայեց ու ասաց․ «Մենք հիջրա ենք արել»։ Հետո բացատրեց, որ Սիրիայի տարածքում ենք՝ Շամի հողերի վրա»։

Հիջրան վերաբնակեցումն է։ «Իսլամական պետությունում» նշանակում է հավատացյալների վերադարձը տարածքներից, որտեղ իրենք իրենց կրոնին հետևելու հնարավորություն չունեն, տարածքներ, որտեղ աղոթելու համար ստեղծված են բոլոր պայմանները։ Հիջրա անում են Շամի հողերում՝ ժամանակակից Սիրիայի և Իրաքի տարածքում։

Նախորդ տարիների դեպքերը հիշելով, Ֆարիդան նշում է, որ ինքը գրեթե չուներ ընտրության հնարավորություն․ «Կանանց ծնված օրվանից սովորեցնում են նվիրվել ընտանիքին, ամուսնուն։ Կարծում եմ Կովկասում ամեն երկրորդ կին, ում դիպել է այս չարիքը, կգնար ամուսնու, եղբոր, հոր հետևից»։

Այժմ Ֆարիդան Սիրիայի հյուսիս֊արևելքում գտնվող մեծությամբ երկրորդ Ռոջ ճամբարում է։ Այդտեղ բնակվում են «Իսլամական պետությանը» ծառայող մարտիկների կանայք։

«Այստեղ 60-ն անց կանայք կան։ Ո՞րն է նրանց մեղքը։ Որ մայրական բնազդով եկել են այստեղ, հույսով, որ իրենց որդիներին հայրենի՞ք կվերադարձնեն», – վրդովվում է Ֆարիդան։

Նա նշում է, որ մի քանի տարի ճամբարում ապրելու ընթացքում դեռ ոչ մի անգամ չի տեսել որ կանայք զենք կրեն։ Ֆարիդայի խոսքով «կանայք այստեղ բացի տանը նստելուց ուրիշ ոչինչ անել չեն կարող»։

Ռուսաստանում նմանատիպ գործերով դատական գործընթացներում «Իսլամական պետության» անդամների համար «ուտելիք պատրաստելը, մթերքներ գնելը, լվացք անելը» արդեն քրեական պատասխանատվություն ենթադրող հանցագործություններ են:

2017 թվականին Սիրիայում և Իրաքում գտնվող կանանց և երեխաների վերադարձով հատկապես մտահոգված էր Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը։ Օգոստոսին Գրոզնի էր ժամանել Իրաքից վերադարձողների առաջին ինքնաթիռը։ Չեչնիայի քաղաքացիները ժամանումից հետո անմիջապես տուն են վերադարձել․ նրանց ազատ արձակման հարցով զբաղվել էր անձամբ Կադիրովը։ Դաղստան վերադարձողները քրեական պատասխանատվության են ենթարկվել։

Մի քանի ամիս շարունակ Իրաքից պարբերաբար հատուկ չվերթներ են կազմակերպվել։ Հետո պրոցեսը կանգնել է։ Ֆարիդայի բախտն այս հարցում չի բերել․ նա Ռոջ ճամբար է տեղափոխվել Կադիրովի կազմակերպած վերջին չվերթից երկու շաբաթ անց։

Կադիրովը քննադատներն այն ժամանակ Չեչնիայի առաջնորդին մեղադրում էին սեփական քաղաքական ամբիցիաներն առաջ տանելու մեջ։ Վերադարձի պրոցեսների դադարեցումը կապված էր Չեչնիայի ուժայինների դժգոհության հետ․ նրանք դեմ էին «պոտենցյալ վտանգավոր» մարդկանց զանգվածային վերադարձին, հատկապես այն պարագայում, երբ հայրենիք վերադառնալուց հետո նրանք ազատ են արձակվում՝ դատարանի առջև կանգնելու փոխարեն։

Ռուսաստանի իշխանությունները հայրենիք վերադարձող նախկին ԻՊ֊ականների դեմ օրենսդրական առաջին փոփոխությունները մտցրեց 2013 թվականին։ Քրեական օրենսգրքում նոր օրենք ավելացվեց․ Ռուսաստանի Դաշնության շահերին հակասող նպատակներով ստեղծված զինված խմբավորումներին անդամակցելու համար 8-15 տարվա ազատազրկում էր նախատեսվում։

Լճացած հարցը տեղից շարժելու համար Վլադիմիր Պուտինի մամուլի ասուլիսին չեչենական հեռուստաալիքի ներկայացուցիչը հարց է ուղղում, որի պատասխանին սպասում էր նաև Ռամզան Կադիրովը։ Պուտինը խրախուսում է Չեչնիայի առաջնորդի նախագիծը, նշում, որ դա «վեհանձն և չշմարիտ գործ է» և խոստանում հետագայում աջակցել նրան։

Շուտով վերադարձի համակարգման հարցերով սկսում է զբաղվել Մանկական օմբուդսմեն Աննա Կուզնեցովան։ 2018 թվականի դեկտեմբերից նրա համակարգմամբ Սիրիայից և Իրաքից Ռուսաստան են տեղափոխվել 157 երեխաներ։ Ինքնաթիռներում կանայք չեն եղել։ 

Կորոնավիրուսային համավարակի պայմաններում վերադարձի կազմակերպման գործընթացը ժամանակավորապես դադարեցվել ա։ Օգոստոսի 28-ին Կուզնեցովան զեկուցել է մինչև վեց տարեկան 26 երեխաների տեղափոխման մասին։

Խոսքը մեծամասամբ որբ մնացած երեխաների մասին է, ում ծնողները զոհվել են Սիրիայում։ Կվերսկսվի՞ արդյոք կանանց վերադաձի կազմակերպումը, և ի՞նչ ճակատագիր է սպասում վերադարձողներին հայրենիքում։

Սիրիայի հյուսիսի ամենամեծ ճամբարում՝ Ալ֊Հոլլում, ապրում են հազարավոր մարդիկ աշխարհի ավելի քան 50 երկրներից։ Վրանային ճամբարում երեխաների համար ապահով պայմաններ չկան։ Ամեն տարի բուժական միջոցների բացակայության և այլ պատճառներով հարյուրավոր երեխաներ են մահանում։

Human Rights Watch֊ի Իրաքի հարցերով փորձագետ Բելկիս Ուիլլեն Բի֊բի֊սի֊ի ռուսական ծառայության հետ զրույցում պատմել է, որ գնալով ավելի շատ եվրոպական դիվանագետներ են գալիս այն եզրակացության, որ ստեղծված իրավիճակի ամենահեշտ լուծումը ոչինչ չանելն է։

Ուիլլեի խոսքով, շատ երկրների համար հարմար է Իրաքի դիրքորոշումը․ «Շատ երկրներ հակված չեն պաշտպանել իրենց քաղաքացիներին։ Իրաքը պնդում է, որ իր տարածքում գտնվող և ԻՊ֊ի հետ կապեր ունեցող քաղաքացիները պետք է պատասխանատվության ենթարկվեն ըստ Իրաքի օրենսդրության։ Այս մոտեցումը ձեռնտու է Ֆրանսիայի պես երկրների համար, ովքեր չեն շտապում կազակերպել իրենց քաղաքացիների ապահով վերադարձը։ Այդ երկրներից են նաև Բելդիան և Նիդերլանդները։ Ճամբարներում գտնվող իրենց քաղաքացիների ճակատագրով նրանք չեն հետաքրքրվում, բացառությամբ երեխաների»։

2020 թվականի հունիսի Ֆրանսիա են վերադարձել 10 երեխաներ։ Ֆրանսիական իրավապաշտպանների տվյալներով, ճամբարներում դեռևս բնակվում են շուրջ 70 երեխաներ, ում ծնողները Ֆրանսիայի քաղաքացի են եղել։ Որոշ հաշվարկների համաձայն Սիրիայի և Իրաքի տարածքում շուրջ 900 երեխա կա, որոնց ծնողները ժամանակին փախել են Արևմտյան երկրներից՝ Ֆրանսիայից, Կանադայինց, Բելգիայից և այլն։

Կանադայում անց կացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը՝ շուրջ 71 տոկոս, դեմ է «Իսլամական պետության» հետ կապեր ունեցած իրենց քաղաքացիների վերադարձին։

Ուիլլեի կարծիքով, եվրոպական երկրներից միայն Գերմանիան է հարցի լուծման քաղաքական կամք դրսևորում։ Գերմանիայի իշխանությունները ներկայումս բանակցություններ են իրականացնում Իրաքի հետ՝ ԻՊ նախկին անդամ իրենց քաղաքացիներին վերադարձնելու ուղղությամբ։

2020 թվականի հուլիսի վերջին Բրիտանական իշխող Պահպանողական կուսակցության չորս պատգամավորներ կառավարությանը կոչ էին արել հայրենիք վերադարձնել սիրիական ճամբարներում գտնվող Բրիտանիայի քաղաքացիություն ունեցող բոլոր կանանց ու երեխաներին․

«Այդ կանանց մի մասի նկատմամբ քրեական գործեր կհարուցվեն, բայց պետք է հաշվի առնել, որ իրենք էլ, անկասկած, դաժան վերաբերմունքի ու շահագործման են ենթարկվել։ Այդ վիճակում թողնել՝ իմանալով, որ նրանց կարող են կտտանքների ենթարկել և անգամ սպանել, նշանակում է աչք փակել այն փաստի վրա, որ այդ կանայք մարդկանց առևտրի և գենդերային բռնության զոհեր են»։

Թե կոնկրետ ինչ քանակության մարդկանց մասին է խոսքը, չգիտեն նույնիսկ բրիտանական պատգամավորները։ Որոշ տվյալներով, ճամբարներում և բանտերում շուրջ 60 Բրիտանիայի քաղաքացի կա, որոնցից 40-ը մինչև 12 տարեկան երեխաներ են, ավելի քան մեկ տասնյակը՝ կանայք, մյուսները՝ տղամարդիկ։

Բրիտանական հետախուզական ծառայության հակաահաբեկչական վարչության նախկին ղեկավար Ռիչարդ Բարեթը կարծում է, որ «Իսլամական Պետությունից» վերադարձած անձանց կարելի է հինգ խմբերի բաժանել՝ ըստ ինտեգրացիայի մակարդակի՝ սկսած նրանցից, ովքեր կարճ ժամանակ են այդ ճամբարներում անց կացրել, ավարտած այն քաղաքացիներով, ովքեր անցել են մարդական պատրաստվածության ողջ կուրսը։

Ինչպե՞ս հասկանալ՝ ով է վտանգ ներկայացնում, ով՝ ոչ։ Գերմանիայում ահաբեկչական և ծայրահեղական դրսևորումների հարցերով փորձագետ Սոֆիա Կոլլերը վստահ է, որ դա կարելի է անել միայն անհատական զրույցների միջոցով․

«Այս նպատակով հատուկ տեխնոլոգիաներ ու մեթոդաբանություններ են մշակվել, որոնք լայնորեն կիրառվում են տարբեր երկրների հատուկ ծառայությունների կողմից։ Կան մարդիկ, ովքեր ԻՊ տարածքներում հայտնվել են ինքնակամ և նույնիսկ նոր մարդկանց են ներգրավել։ Բայց կան նաև մարդիկ, ովքեր այնտեղ հայտնվել են դավանաբանական պատճառներով։ Առանց անմիջական հանդիպումների ու զրույցների սա պարզել հնարավոր չէ։ Չի կարելի Գերմանիայում նստած իմանալ, թե որքանով է վտանգավոր Սիրիայում կամ Իրաքում գտնվող մարդը»։

Աղբյուրը՝ Բի֊բի֊սի ռուսական ծառայություն