Home / Առողջապահություն / Ադրբեջանը հերքում է գերիների խոշտանգման փաստերը

Ադրբեջանը հերքում է գերիների խոշտանգման փաստերը

Ադրբեջանի արտգործնախարարությունը երեկ՝ մարտի 23-ին մեկնաբանել է Human Rights Watch-ի վերջերս հրապարակված զեկույցը՝ հայ ռազմագերիների խոշտանգումների մասին։

«Ադրբեջանը հավատարիմ է միջազգային նորմերի, ներառյալ՝ միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների նորմերի պահպանմանը։ Մենք ժխտում ենք Human Rights Watch- ի (HRW) այն պնդումները, թե ռազմագերիների հետ ժնևյան կոնվենցիային համապատասխան չեն վարվել»,- պնդում է Ադրբեջանը:

Գերատեսչությունը զեկույցն անվանել է «կողմնակալ և ոչ օբյեկտիվ»։

«Ադրբեջանում պահված բոլոր հայ ռազմագերիներին և խաղաղ բնակիչներին վերաբերվել են 1949 թվականի Ժնևյան կոնվենցիաների պահանջներին համապատասխան: Անցյալ տարվա նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն, Ադրբեջանը բոլոր ռազմագերիներին վերադարձրել է Հայաստան»,- ասված է հայտարարության մեջ։

Երկրի ԱԳՆ-ն հերթական անգամ նշել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո գերեվարված մարդիկ ռազմագերիներ չեն, այլ դիվերսանտներ և «միջազգային մարդասիրական իրավունքով ռազմագերիներ չեն համարվում և չեն կարող համարվել»։

«Նրանք պատասխանատվություն են կրում Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքով, և նրանց հետ վարվում են միջազգային իրավունքին և Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան»։

Ադրբեջանում գտնվող հայ գերիների թիվը մինչ այժմ հստակ չէ։ Հայկական իշխանությունների պնդմամբ՝ Ադրբեջանից վերադարձվել է 69 գերի։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը դատարանին միջնորդության հայց է ներկայացրել 240 դեպքերով։ Դեպքերի ճնշող մեծամասնությանը կցված են ֆոտո- կամ վիդեոապացույցներ այն մասին, որ այս մարդիկ կալանավորվել են ադրբեջանական ուժերի կողմից։

Թեև Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են (ռազմագերիների) փոխանակումը կազմակերպել՝ հիմնվելով «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի վրա, նոյեմբերի 10-ի զինադադարից հետո Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում գերեվարված 62 հայ պահեստազորայինների նկատմամբ ադրբեջանական կողմն այդ սկզբունքը կիրառել հրաժարվում է (պատճառների մասին՝ այստեղայստեղ և այստեղ