Home / Հայաստան / «Թշնամու» կերպարը. Հարավային Կովկասում ինտերնետը և դասագրքերն ատելություն են սերմանում

«Թշնամու» կերպարը. Հարավային Կովկասում ինտերնետը և դասագրքերն ատելություն են սերմանում

Հարավային Կովկասում հակամարտող կողմերի երիտասարդ բլոգերները մեծամասամբ փոխանակվում են վիրավորանքներով և օգտագործում են «թշնամու» հակամարդկայնացմանն ու նսեմացմանն ուղղված բառապաշար: Նման եզրակացության են եկել International Alert խաղաղարար կազմակերպության փորձագետները:

Կազմակերպությունը գտնվում է մեկ տարվա ընթացքում իրականացված հետազոտությունների վերջնական փուլում: Ուսումնասիրությունները նպատակ ունեն պարզելու, թե ինչու է «թշնամու» կերպարն ու բացասական կարծրատիպերը այսքան խորը արմատներ գցել հակամարտող կողմերի հարաբերություններում:

Հետազոտությունների թիրախ են եղել հիմնականում ԶԼՄ-ները, բլոգոսֆեռան, քաղաքական բանավեճերը և պատմության դասագրքերը` Հարավային Կովկասի ողջ տարածքում: Հարավային Կովկասը հետազոտող մասնագետները (այդ թվում նաև հայ և ադրբեջանցի հետազոտողները) համատեղ աշխատել են միջտարածաշրջանային խմբերում և վերլուծել են բազմաթիվ ԶԼՄ-ների գործունեությունը, որոնք արտահայտում են այդ տարածաշրջանի ամեն մի համայնքի  հասարակական կարծիքը:

Հարավային Կովկասի տարբեր շրջաններում ԶԼՄ-ների հետազոտությունները բավական նման արդյունքներ են ցուցադրում: Բլոգոսֆեռայի վերլուծությունը «հայելու էֆեկտ է» արտացոլում: Այս տարածաշրջանի երիտասարդ բլոգերները հիմնականում վիրավորական արտահայտություններով են փոխանակվում և օգտագործում են «թշնամու» հակամարդկայնացմանը և նսեմացմանն ուղղված բառապաշար: Բլոգոսֆեռայի հրապարակումները հիմնականում ատելություն և այլ բացասական զգացումներ են սադրում, բլոգերները պարզապես թաքնվում են համացանցի գաղտնիության հետևում:

Այս տարածաշրջանում լրագրողների աշխատանքը, թեև ավելի նվազ գաղտնի է, այդուհանդերձ, հայտնվում է նմանատիպ բացասական միտումների ազդեցության տակ: Էթիկական երկընտրանքի վերաբերյալ տվյալ տարածաշրջանի լրագրողների հետ հարցազրույցները ցույց են տվել, որ կոնֆլիկտային իրավիճակներում չափազանց դժվար է սահման անցկացնել օբյեկտիվության և հայրենասիրության միջև: Հստակ տեղեկությունը կարող է չլուսաբանվել, լռեցվել, մինչդեռ մեկ այլ որակի լուրը կարող է լայն հրապարակում ստանալ:

Քաղաքական բանավեճերի վերլուծությունը բացահայտել է, թե ինչ կերպով են հակամարտությունները, կամ, ավելի ճիշտ «արտաքին» թշնամու գաղափարը օգտագործվում համայնքի ներսում մրցակցող խմբավորումների կողմից ընտրությունների շրջանում: Թշնամիների մասին պատկերացումների կայունությունը որոշակի առումով բացատրվում է պատմության դասագրքերի մանրամասն ուսումնասիրությամբ: Տվյալ տարածաշրջանի պատմության դասագրքերը պատմության միակողմանի և պարզեցված ներկայացման միտում ունեն, որը երեխաների կողմից վաղ տարիքում ընկալվում է որպես պարզ ճշմարտություն:

Հեղինակները այն եզրակացությանն են եկել, որ տվյալ հետազոտությունը ապացուցել է Հավարային Կովկասի երիտասարդ սերնդի շրջանում երկխոսության, ինչպես նաև քննադատական և անկախ մտածողության զարգացմանը նպաստելու անհրաժեշտությունը: