«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» և «Լրատվամիջոցների բազմազանության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունները համատեղ իրականացնում են iԴԻՏՈՐԴ ծրագիրը, որի նպատակն է նպաստել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններին Հայաստանում` խթանելով ընտրական գործընթացների հասարակական վերահսկողությունը և քարտեզագրելով ընտրախախտումների վերաբերյալ դիտարկումները ինտերնետային կայքում:
Ծրագիրը մշակվել է` հիմք ընդունելով «ուշահիդի» առցանց գործիքը, որը ստեղծվել է 2007թ. Քենիայի նախագահական ընտրությունների ընթացքում տեղ գտած իրավախախտումներն ամփոփելու համար: Հետագայում այն օգտագործվել է բազմաթիվ այլ երկրներում ընտրությունների գործընթացները դիտարկելու նպատակով: Հայաստանում այս գործիքն առաջին անգամկկիրառվի 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները և դրանց նախորդողքարոզարշավը դիտարկելու համար: