Home / Հայաստան / Իրանը սպառնում է վերացնել «սիոնիստական ռեժիմը»

Իրանը սպառնում է վերացնել «սիոնիստական ռեժիմը»

Եթե Իսրայելը Իրանի հանդեպ ռազմական հարձակում իրականացնի,  «սիոնիստական ռեժիմը կարող է ամբողջությամբ վերանալ»: Այս մասին «Մեհր» գործակալության հետ զրույցում հայտարարել է իրանցի ազդեցիկ հոգևոր գործիչ, այաթոլլա Ահմեդ Խաթամին:

«Սա շատ լավ հայտնի է հենց սիոնիստական ռեժիմին: Այն չկարողացավ դիմադրել «Հըզբոլlաh» խմբավորման զենքին, որի գործունեության շառավիղը 70 կմ էր կազմում, և ստիպված էր նահանջել 33 օր անց: Իրանական ուժին տրվելիք դիմադրության մասին խոսք գնալ չի կարող»,- կարծում է իրանցի այաթոլլան:

Նրա խոսքով` Իրանի ռազմական օբյեկտներին հարված հասցնելու դեպքում Իսրայելը համարժեք պատասխան կստանա:

Վերջին շրջանում ԶԼՆ-ներում ակտիվորեն քննարկվում են Իսրայելի` Իրանի վրա հնարավոր հարձակման մասին: Վերջերս The Sunday Times-ը գրել էր, որ Իսրայելը գաղտնի գործողություններ է իրականացնում Իրանի միջուկային և պաշտպանական օբյեկտների տարածքում, որը նրան հաջողվում է իրագործել պարբերաբար Իրանի տարածքում հայտնվող իսրայելցի գործակալների միջոցով: