Home / Հայաստան / Պորտուգալիայում ամենաէժան ընթրիքն են տալիս Եվրամիությունում

Պորտուգալիայում ամենաէժան ընթրիքն են տալիս Եվրամիությունում

Պորտուգալիան այն երկիրն է, որտեղ 4 հոգուց բաղկացած ընտանիքը կարող է ընթրել ամենաէժան գներով:

UK Post Office-ի հետազոտությունների համաձայն` 2012 թվականին 4 հոգանոց ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար  3 կերակուրներից, գարեջրից և Coca-Cola-ից բաղկացած ընթրիքը Պորտուգալիայում 53 եվրո կարժենա:

Իսպանիայում նույնանման ընթրիքը մոտ 17,5%-ով ավել է (61,2 եվրո), մինչդեռ Իտալիայում հաշիվը մոտ 2.5 անգամ թանկ կլինի (137,7 եվրո):

Անգամ Հունաստանում, որտեղ տուրփաթեթի հետ կապված լուրջ վատթարացումներ են նկատվում, էապես զիջում է Պորտուգալիային սննդի հարցում: