ՀԱԿ անդամ Վազգեն Գասպարին պատահաբար հայտնաբերել է, որ իր տանը գրանցված է 4 մարդ, մինչդեռ ընտանիքը բաղկացած է 3 անդամից:
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ասել է Գասպարին, 4-րդ գրանցված մարդն իր բնակարանի նախկին տերն է: Գնելով բնակարանը 2004թ` Գասպարին երկու անգամ դիմել է Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությանը` խնդրելով հանել նախկին տիրոջ գրացնումից, և ստացել պատասխան, թե պահանջը կատարվել է:
Ըստ Գասպարիի` այժմ այս բացահայտումը վկայում է այն մասին, որ նման «պատահաբար» սխալ գրանցումները պահեստային տարբերակով են պահվում` կոռուպցիոն նպատակներով օգտագործելու համար:
Գասպարին նշել է, որ իրականում կրկնակի վրիպակ կա. գրել են, որ նա գրանցված է, սակայն փաստացի չի ապրում, այսինքն, բացահայատելով նախկին սխալմունքը, չեն վերականգնել` հույս ունենալով, որ այն կվրիպի ուշադրությունից: Վարդգես Գասպարին ասել է նաև, իր ընտրություններին վստահված անձի կարգավիճակով հետևելու փորձը հիմք է տալիս կասկածելու, որ նման գրանցումները կարող են օգտագործվել ընտրությունների ժամանակ, և չի բացառվում, որ իր տանը իբր գրանցվածը գնա ընտրության իրենց ընտրատարածքում: