«Իմ ապօրինի ազատազրկման մեղավորը վերաքննիչ դատարանի դատավորներ մանուշակ պետրոսյանը, մհեր արղամանյանը և մխիթար պապոյան է: Նրանք պատվերով խորտակում են իմ ճակատագիրը, թաքցնում են 15-ամյա Դավիթի սպանություն կատարողին, նրանք խորտակում են նաև իմ 2 ամսական Դավիթի ճակատագիրը: Ես ամնեղ եմ, իրենք լավ գիտեն, բայց «մեղավոր եմ», որ չունեմ հովանավոր և կաշառքի փող»: Այս նամակը բանտից գրել է 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի սպանության գործով 7 տարի ազատազրկման դատապարտված վանաձորցի Կարեն Կունգորցևը։ Վերջինս հուլիսի 21-ին հացադուլ էր հայտարարել, ապա՝ փաստաբանի հորդորներից հետո դադարեցրել այն։
Նշենք, որ Կարեն Կունգորցևը մեղադրվում էր 2013 թվականին 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի սպանության փորձի մեջ։ 2016-ին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը նրան անմեղ էր ճանաչել և ազատել։ Ազատվելուց հետո Կունգորցևն ամուսնացել էր և երեխա ունեցել։ Առաջին ատյանի դատարանի վճռից մեկ տարի անց, սակայն, Վերաքննիչ դատարանը որոշեց նրան ազատազրկման դատապարտել մեկ այլ հոդվածով՝ անձին դիտավորությամբ ծանր վնասվածք պատճառելը, որն առաջացարել է մահ։
Գործի մանրամասները՝ այստեղ։