Ոստիկանության երկու ծառայողներ են դանակահարվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հայուհու հրապարակում: Մամուլը տեղեկացնում է, որ պատճառը քաղաքացիներից ձևաթուղթ պահանջելն էր։
Ոստիկանները կանգնեցրել էին երթևեկության կանոնները խախտած տրանսպորտային միջոցը, որի մեջ եղած անձինք ոստիկանների հետ վիճել են, այնուհետև նրանցից մեկն՝ ուղևորը, դանակով հարվածներ է հասցրել ոստիկաններին։ Վերջիններս հիվանդանոցում են․ մեկի ոտքն է վնասված, մյուսի՝ կողոսկրերը, կատարվում է քննություն։ Քաղաքացիները բերման են ենթարկվել։