Խորհրդարանն այսօր քննարկում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, օլիգարխ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ Գլխավոր դատախազի միջնորդությունը։
Մարդիկ առովտվանից գալիս էին Ազգային ժողովի մոտ՝ սատարելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդին։ Տեղեկություններ էին շրջանառվում, որ դեռևս կիրակի, երբ ԱԱԾ-ն խուզարկում էր Ծառուկյանի առանձնատունն ու նրա մի շարք կուսակիցների բնակարանները, ինչից հետո՝ մոտ 10 ժամ շարունակ հացաքննում նրան Ազգային անվտանգության ծառայությունում, օլիգարխին պատկանող օբյեկտների աշխատակիցներին հրահանգավորվել էր դուրս գալ փողոց՝ սատարելու իրենց «գործատուին»։ Բողոքի ցույցեր եղան նրա դղյակի մոտ, ԱԱԾ շենքի մոտ, որտեղից հունիսի 14-ին ավելի քան 100 հոգի բերման ենթարկվեց ոստիկանական բաժիններ, պետք է լինեին նաև այսօր՝ Ազգային ժողովի մոտ, որտեղ առավոտից ոստիկանությունը մեծաքանակ ուժեր է կենտրոնացրել։
Ցույց, ըստ էության, չեղավ։ Ժամանակ առ ժամանակ խորհրդարանի մոտ հայտնվում էին Ծառուկյանի կողմնակիցները՝ հիմնականում նրան պատկանող տարբեր հիմնարկների աշխատակիցները։ Նրանց մեծ մասը բերման է ենթարկվում՝ արտակարգ դրության պայմաններում հավաք անելու և ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով։
Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ժամը 11-ի դրությամբ բերման է ենթարկվել 100-ից ավելի քաղաքացի:
Ապօրինի խաղատուն, խաբեություն, ընտրակաշառքներ․ ԱԱԾ պարզաբանումները Ծառուկյանին առնչվող քրեական գործերի վերաբերյալ
Ծառուկյանին «կաջակցեն մինչև վերջ»․ ԱԱԾ-ն բացահայտել է այն, ինչ շատերը գիտեին
Օլիգարխը՝ Ազգային ժողովում, անձեռնմխելիության հնարավոր կորստից առաջ․ «Մեզ պետք է Արցախի միջազգային ճանաչում»
Ազգային ժողովը ԲՀԿ առաջնորդին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից և հավանություն տվեց նրան ազատությունից զրկելու միջնորդությանը։
լուսանկարները՝ Էլիզա Մխիթարյանի․