«Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը ՍԴ-ի կողմից անվավեր ճանաչված ՔՕ 300.1 (Սահմանադրական կարգը տապալելը) հոդվածով դադարեցվել է:
Դատարանը բավարարել է պաշտպանների միջնորդությունը՝ կարճելով նաև այդ մասով գործի վարույթը:
Օհանյանի, Խաչատուրովի և Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացվել են: Քոչարյանի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոց գրավը մնացել է ուժի մեջ։
Հիշեցնենք՝ Մարտի 26-ին Սահմանադրական դատարանը Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչել էր հակասահմանադրական, պնդելով, որ այն հակասում է Սահմանադրության 78 եւ 79-րդ հոդվածներին։ Դատախազությունը, սակայն, պնդում է, որ եթե չկա 300.1 հոդվածը, ապա արարքը պետք է որակվի 309 հոդվածով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը)։ Դատախազությունն այս կապակցությամբ դիմել է ՍԴ։
Իրավաբան Արա Ղազարյանի և իրավապաշտպան Արթուր Սաքունցի՝ ՍԴ որոշման հետ կապված մեկնաբանությունը՝ այստեղ։
2008 թվականի Մարտի 1-ին ՀՀ իշխանությունները (նախագահ Ռոբերտ Քոչարյան, ԿԸՀ֊ի կողմից ընտրություններում հաղթող ճանաչված նախագահի թեկնածու, գործող վարչապետ Սերժ Սարգսյան) ցրեցին Ազատության հրապարակում 10 օր խաղաղ ցույցեր անցկացնող քաղաքացիներին, ապա երեկոյան հրազեն կիրառեցին ընդդիմության աջակիցների դեմ։
Լևոն Տեր-Պետրոսյանը՝
Մարտի 1-ին տեղի ունեցածի մասին
Ինչպես ներգրավեցին բանակը
Ազատության հրապարակի գրոհը
ինչպե՞ս է մահացել ոստիկանության զինծառայողը
«Չերյոմուխա 7»֊ի 3 զոհերը
Ոստիկանության կապիտանի մահվան առեղծվածը
Ո՞վ է գնդակահարել ցուցարարներին 2008-ի մարտի մեկին․ հետաքննությունը մատնանշում է Ղարաբաղի ջոկատը