Ջաբրայիլի շրջանում այսօր հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն, հայտնել է Ղարաբաղի ԱԻՊԾ-ն։
Զոհվածի ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։
Զինադադարից առ այսօր Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներից հայտնաբերվել կամ փոխանցվել է ընդհանուր առմամբ 1544 աճյուն։