Home / Բանակ / Ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել․ ՔԿ

Ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 7-րդ և 13-րդ կետերով (Սպանությունը՝ անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) հարուցվել է քրեական գործ՝ 2021թ. նոյեմբերի 22-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված կրակոցներից սպանության դեպքի առթիվ:

Քննչական կոմիտեն հիշեցնում է, որ դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերին ուղղված՝ հակառակորդի կրակոցների հետևանքով․ ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրիկ Յուրիկի Սաֆարյանը ստացել է կրծքավանդակի կողմնային պատի հրազենային միջանցիկ մահացու վնասվածք:

Կատարվում է նախաքննություն: